
Արմինֆո. Երևանը մտնում է ամառային հանգստյան օրերին ռուսների զբոսաշրջային այցերի առաջատար տասնյակի մեջ:
ՏուրՍտատ վերլուծական գործակալության վարկանիշի համաձայն, որը կազմվել է ամառային հանգստյան օրերին հյուրանոցների առցանց ամրագրման համակարգերի տվյալների հիման վրա, Երևանն ընդգրկվել է ամառային հանգստյան օրերին ռուս զբասաշրջիկների այցելությունների համար ամենահանրաճանաչ քաղաքաների տասնյակում: «Մինսկը, Պրահան, Թբիլիսին, Բաքուն, Տալինը, Վիլնյուսը, Երևանը, Բարսելոնան և Հռոմն ամանաճանաչված զբոսաշրջային ուղղությունների տասնյակում են»,- ասված է հաղորդագրությունում:
ՏուրՍտատի տվյալներով, Հայաստանի մայրաքաղաք ռուս զբոսաշրջիկներն այցելում են միջինը 2,5 օրով և ծախսում օրական 75 դոլար: Հանգստյան օրերին զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված ռուսական քաղաքների հնգյակում են՝ Սանկտ Պետերբուրգը, Կազանը, Մոսկվան, Կալինինգրադը և Նիժնի Նովգորոդը: