Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017 17:04
Նաիրա Բադալյան

Վարդան Արամյանը Փարիզում կստորագրի ՏՀԶԿ Կոնվենցիան, որն ուղղված է հարկեր վճարելուց խուսափելու դեմ պայքարին

Վարդան Արամյանը Փարիզում կստորագրի ՏՀԶԿ Կոնվենցիան, որն ուղղված է հարկեր վճարելուց խուսափելու դեմ պայքարին

Արմինֆո. Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կմասնակցի Փարիզում կայանալիք «Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիայի ստորագրման արարողությանը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, Կոնվենցիայի տեքստը մշակվել և ընդունվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթների տեղաշարժ (արտահանում) ծրագրի (BEPS) անդամ հանդիսացող 99 երկրների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի կողմից և հանդիսանում է այդ ծրագրի 15-րդ գործողությունը:

Կոնվենցիայի ստորագրումը թույլ է տալիս փաստաթուղթը ստորագրած բոլոր երկրների հարկ վճարող­ների համար սահմանել կրկնակի հարկման համաձայնագրերի որոշ դրույթների կիրառման միասնական մոտեցումներ, որոնք էլ ավելի արդյունավետ կդարձնեն հարկեր չվճարելու դեմ պայքարը:  

Այն նաև ենթադրում է միջազգային համագործակցության ոլորտում հուսալի գործընկեր հանդիսացող երկրի կարգավիճակի ձեռքբերում: