Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017 18:27

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-չինական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-չինական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Արմինֆո. Հանրապետության Նախագահին այսօր հայ-չինական հարաբերությունների օրակարգի և հատկապես դրա տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև փոխգործակցության հետագա զարգացման թիրախային ուղղությունների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Պապիկյանը և Ռոբերտ Հարությունյանը, Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես կարևոր դեր ունեցող տնտեսական բաղադրիչին` Հանրապետության Նախագահը ընդգծել է, որ դեսպանընկալ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների և ներկայացուցչությունների կարևորագույն խնդիրներից մեկը եղել և մնում է Հայաստանի տնտեսական հնարավորությունների տարածումն այդ երկրներում՝ հատկապես ներդրողների շրջանում, անշուշտ, նաև՝ Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները:

Դեսպան Մանասարյանից Նախագահը հետաքրքրվել է, թե ի՞նչ ընթացքում են հայ-չինական բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքները, տարբեր ոլորտներում իրագործվող համագործակցության ծրագրերը, հատկապես ո՞ր ոլորտներում են չին գործարարները հետաքրքրված ներդրումներ իրականացնել Հայաստանում, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհե ծրագրին, ինչպես նաև դեսպան Սերգեյ Մանասարյանի պաշտոնավարումից ի վեր ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել Չինաստանում Հայաստանի դեսպանության կողմից:

«2016 թվականին մենք լսեցինք Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Ավստրիայում կատարվող աշխատանքների մասին: 2016 թվականին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի հաստիք սահմանեցինք՝ հատուկ երկկողմ տնտեսական հարաբերություններով զբաղվելու համար: Կարծում եմ, որ արդեն ժամանակն է տեսանելի ապագայում լսել նաև փոխնախարարի հաշվետվությունը կատարված աշխատանքների մասինե,-նշել է Նախագահը:

Անդրադառնալով հայ-չինական հարաբերություններին և ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ խորը պատմական արմատներ ունեցող ավանդական ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝            անցած 25 տարիներին հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական և վերընթաց ուղով:

«Ակնհայտ է, որ Չինաստանի հետ մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունները շատ ենք կարևորում. միայն հաշվի առնելով այն փաստը, որ Չինաստանի հետ մենք ունենք ծավալներով երկրորդ առևտրաշրջանառությունը՝ շատ բանի մասին է խոսում: Իհարկե, պետք է ակտիվորեն աշխատել այս ուղղությամբ: Ցուցանիշը, թեև մեր տնտեսության համար բավականաչափ բարձր է, այնուհանդերձ, կարծում եմ, որ ներուժը շատ ավելի մեծ է:

Մեր տնտեսական, քաղաքական հարաբերությունների ակտիվացման մասին մենք հանգամանորեն խոսել ենք Չինաստանի նախագահի հետ՝ այդ երկիր կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում: Պարոն Սի Ծինփինի և վարչապետ Լի Քեցյանի հետ հանգամանորեն անդրադարձել ենք նաև մեր տնտեսական հարաբերությունների աշխուժացման խնդիրներին: Այդ խնդիրները քննարկել ենք նաև 2016 թվականին Հայաստան այցելած Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունների հետ:

Հուսով եմ, որ բոլոր պայմանավորվածությունները կիրականանան, և բնական է, որ տեղյակ եմ, որ այդ պայմանավորվածություններն այսօր ընթացքի մեջ են:

Նախորդ տարի Երևանում տեղի ունեցավ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման հանդիսավոր արարողությունը: Այդ դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ տարվա աշունը: Այս հանգամանքը շատ եմ կարևորում, որովհետև լեզվի իմացությունը կարևորագույն հանգամանք է ոչ միայն քաղաքական հարաբերությունները ջերմ պահելու, այլ նաև, անշուշտ, տնտեսական հարաբերությունները խորացնելու գործում:

Մենք մշտապես ունեցել ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության աջակցությունը՝ տեխնիկական օժանդակությունը մեր երկրին, որը իհարկե, շատ լավ է, սակայն այսօր մեզ համար ոչ պակաս կարևոր է և անհրաժեշտ տնտեսական, բիզնես հարաբերությունների խորացումը բարեկամ Չինաստանի հետ:

Մեզ համար իհարկե, շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհե ծրագիրը, և այս ծրագրի իրականացման գործում մենք անպայման պետք է ակտիվ ներգրավվածություն ունենանք մեր մասով: Չինական ընկերություններն արդեն իսկ մասնակցում են Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը, բայց մենք պետք է նաև անպայման դիտարկենք նրանց մասնակցությունը պետություն-մասնավոր համագործակցության տեսանկյունից: Եվ ես չեմ բացառում, որ չինական ընկերությունների հետաքրքրությունը՝ սեփական միջոցներով կառուցելու ճանապարհի մեկ հատվածը, կարող է շատ իրատեսական լինել, և դա մեզ համար կլինի այդ ներդրումների ներգրավում:

Կարևորում եմ նաև Չինաստանի հետ մեր հարաբերությունները զբոսաշրջության ոլորտում, որտեղ այդ երկիրը շատ մեծ ներուժ ունի: Եվ այն հանգամանքը, որ մենք ավելի դյուրին դարձրեցինք մուտքի արտոնագրերի ստացումը Չինաստանի քաղաքացիների համար, զգալիորեն կնպաստի այդ ոլորտում փոխգործակցության աշխուժացմանըե,-հանդիպման սկզբում ասել է Նախագահ Սարգսյանը:

Լսելով դեսպան Մանասարյանի զեկույցը և խորհրդակցության մյուս մասնակիցների կողմից իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտներում հայ-չինական երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները՝ Հանրապետության Նախագահը հանձնարարել է ջանքերը կենտրոնացնել արտահանման մեծ ներուժ և հեռանկար ունեցող հայկական ապրանքների թե՛ ծավալների, թե՛ տեսականու ընդլայնման վրա չինական շուկայում, ինչպես նաև աշխատանքներ տանել Հայաստանում փոխշահավետ տարբեր ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրելՀայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
Ալեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլարԱլեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլար
ՌԴ փոխվարչապետ. ՌԴ փոխվարչապետ. "Թրամփի ճանապարհը" կնպաստի նաեւ Ռուսաստանի հետ Հայաստանի կապվածությանը
Հայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ըՀայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ը
Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ ՕվերչուկՀարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ Օվերչուկ
Հայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ
Փորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէՓորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէ
Ակնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBankԱկնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBank
Կոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակըԿոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակը
Հարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերըՀարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերը
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքումՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքում
Երկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղիԵրկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղի
Team-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակTeam-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ով
ՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետովՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետով
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումըՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումը
Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսՓաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես
Ռուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերինՌուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
11.09.2025
RUB4.50-0.01
USD382.750.26
EUR447.21-0.30
GBP517.32-0.42
CAD275.70-0.31
JPY25.87-0.06
CNY53.730.02
CHF478.68-0.69