
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը, Ռիե Հիրաոկայի գլխավորությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, ողջունելով Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորել է ոլորտում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների լուծման գործում համագործակցության հնարավորություններ գտնելը։
Նախարարի տեղակալներ Սերգեյ Խաչատրյանը և Սամվել Մարգարյանը, աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը Ասիական զարգացման բանկի առաքելության ղեկավար Ռիե Հիրաոկային և նրա գլխավորած պատվիրակությանը ներկայացրել են ոլորտի զարգացման ուղղություններն ու առաջնահերթությունները, նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը։
Մասնավորապես կարևորվել են ֆինանսական վերահսկողության բարելավման, պետական բյուջեից հատկացվող միջոցների առավել նպատակային և հասցեական ծախսման նպատակով իրականացվող քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև Էլեկտրոնային առողջապահական համակարգի, կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանը, ինչպես նաև հիվանդանոցների կառավարման համակարգի զարգացմանը։
Քննարկումները միտված են եղել նշված ոլորտներում համագործակցության եզրեր գտնելուն։
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

