
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ներկայացրել է հիմնադրամի 2017թ. գործունեության ծրագիրը: Նա, մասնավորապես, զեկուցել է արտահանման աջակցության և ներդրումների ներգրավման ուղղությամբ նախատեսված քայլերի ու միջոցառումների մասին: Ներկայացվել են նաև ՀԶՀ հետագա գործունեության հեռանկարը և դրանից բխող կառուցվածքային փոփոխությունները, որոնք պետք է նպաստեն կառույցի գործունեության արդյունավետության և ֆինանսական հաշվետվողականության բարձրացմանը: Խորհուրդը քննարկել և ընդհանուր առմամբ հավանություն է տվել առաջարկվող տեսլականին:
RUB | 4.89 | 0.05 |
USD | 381.51 | 0.05 |
EUR | 450.03 | 0.06 |
GBP | 515.61 | 0.07 |
CAD | 279.04 | 0.03 |
JPY | 24.46 | 0.00 |
CNY | 54.46 | 0.08 |
CHF | 484.83 | 0.07 |

