
Արմինֆո. ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է 2017 թ. հունիսի 12-ին հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների վերացման հարցին:
«Կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղատնտեսությունները: Հանձնարարում եմ ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Արմավիրի մարզպետին՝ եռօրյա ժամկետում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի հետևանքով պատճառված վնասները և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն և տեղեկանք»,- ասել է նա:
Հունիսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, նշել էր, որ Արմավիրի մարզի 10 գյուղերի ֆերմերներն ամբողջությամբ կորցրել են բերքը: «Այս տարածքը վստահորեն կարելի է հայտարարել աղետի գոտի», - ասել էր նա:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

