Ուրբաթ, 16 Հունիսի 2017 21:49
Ալինա Հովհաննիսյան

Առաջին եռամսյակում պետական գանձարանին է ուղղվել նխատեսվածից 13 մլրդ.դրամով ավելի հարկեր

Առաջին եռամսյակում պետական գանձարանին է ուղղվել նխատեսվածից 13 մլրդ.դրամով ավելի հարկեր

Արմինֆո. Հարկերի հավաքում I եռամսյակում գերակատարվել է: Այս մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նա նշել է, որ առաջին եռամսյակում ՀՀ պետական ​​գանձարանն ստացել է նախատեսվածից 13 մլրդ. դրամով ավելի հարկեր: Ըստ նախարարի, այս միտումը կարող է շարունակել մինչև տարեվերջ, եթե չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ, կապված արտաքին տնտեսական միտումների հետ: Այս առումով նա հավելել է, որ ապրիլին  հավաքագրվել է 107.5 մլրդ դրամի հարկեր (մեկ տարի առաջ`97 մլրդ. դրամ),  պլանավորված 100 մլրդ. դրամի փոխարեն: Նա հավելել է, որ 2017-ի մայիսին հավաքագրված հարկերի ծավալը կազմել է 92,4 մլրդ. դրամի, նախատեսված 91,9 մլրդ. դրամի փոխարեն:

Ըստ նրա, բյուջեի եկամուտները 2017-ին կանխատեսվել են 1 տրլն. 135 մլրդ դրամ, սակայն, կառավարությունը կարողացել է ճշգրտել այդ ցուցանիշը, մինչև 1 տրլն. 197 մլրդ դրամ: Վ. Արամյանը նշել է, որ հարկերի հավաքման տեմպերի արագացումը հիմք է տալիս ենթադրելու, որ տերեվերջին կկարողանանք կատարել այդ ցուցանիշը: Ինչ վերաբերում է ծախսերին, նախարարը նշել է, որ I եռամսյակում կարողացել է տնտեսել 26 մլրդ. դրամ, ընդգծելով, որ ծախսերն ապրիլին և մայիսին իրականացվել են ըստ պլանի, քանի որ  արդեն հունիսին նախատեսված է դրանց ավելացում: