Երկուշաբթի, 19 Հունիսի 2017 13:07
Նաիրա Բադալյան

Հունիսի 20-ին մեկնարկում են Հուրգադայից և Շարմ էլ-Շեյխից Երևան կանոնավոր չվերթները

Հունիսի 20-ին մեկնարկում են Հուրգադայից և Շարմ էլ-Շեյխից Երևան կանոնավոր չվերթները

Արմինֆո. Եգիպտական Air Cairo ավիաընկերությունը հունիսի 20-ին սկսում է Հուրգադայից և Շարմ էլ-Շեյխից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կանոնավոր չվերթների իրականացումը:

 

Ինչպես հայտնում է «Anriva Tour» տուրօպերատորը, առաջին չվերթով Հայաստան կժամանեն Կահիրեի հայ համայնքի հայտնի գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և հայտնի լրագրողներ: Ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի շաբաթը երկու անգամ՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին:

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Եգիպտոսի երկու ավիաընկերություններ ամառվա սկզբից կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել Երևանից դեպի

Եգիպտոսի` Կարմիր ծովի ափին գտնվող առողջարանային քաղաքներ: Ինչպես հայտնել էր Al- Ahramсо թերթը՝ վկայակոչելով Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Թարեք Մուաթիին, Air Cairo и AMC ավիափոխադրողները պայմանագրեր են կնքել Հայաստանի երկու զոբսաշրջային ընկերությունների հետ` դեպի Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ կանոնավոր թռիչքների իրականացման շուրջ: