Չորեքշաբթի, 21 Հունիսի 2017 11:13
Նաիրա Բադալյան

ՀՀ Ֆինանսների նախարարությունը և ՎԶԵԲ-ը քննարկել են ՀՀ տնտեսության ներկա իրավիճակը

ՀՀ Ֆինանսների նախարարությունը և ՎԶԵԲ-ը քննարկել են ՀՀ տնտեսության ներկա իրավիճակը

Արմինֆո. Հունիսի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ տնտեսության ներկա իրավիճակն ու ֆինանսական կայունությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև ներկայումս վարվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը:

 

Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայաստանի ինստիտուցիոնալ ներդրող: Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության սկզբից ի վեր Հայաստանում, մասնավորապես 1992-ից, բանկը 157 ծրագրերի իրականացմանը տարբեր ոլորտներին է ուղղել ավելի քան 1.13 միլիարդ եվրո, մասնավորապես, ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներին: Ընդ որում, այդ ներդրումների 88%-ն ուղղվել է մասնավոր հատվածին: