
Արմինֆո. 5% տնտեսական աճ արձանագրելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել: Հունիսի 21-ին ՀՀ խորհրդարանում այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, մեկնաբանելով կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը: Այս մասին է ասվում է գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այս առումով, նա ընդգծել է. «Գնահատելով իմ գործունեության արդյունքները ծրագրի իրականացման համատեքստում, ըստ զարգացման տարբեր մոդելների, Հայաստանի տնտեսության ներուժի աճը ներկայիս գնահատականներով կազմում է մոտ 3-4%»:
Մասնավորապես, Վ. Արամյանը նշել է, որ կառավարության նոր ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել գլոբալ միտումները, Հայաստանի տնտեսության ներուժը ևբազմաթիվ մակրոտնտեսական ցուցանիշներ:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության 2017- 2022 թվականների նոր ծրագիրը նախատեսում է տնտեսական աճի ներուժի հետևողական աճ և մակրոտնտեսական կայունության ապահովում:
Նշենք, որ Հայաստանի պետբյուջեով երկրի ՀՆԱ-ի աճը 2017 թվականին ամրագրված է 3.2%: Ըստ կենտրոնական բանկի նորացված կանխատեսման, Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 3,2-4,4%: Համաշխարհային բանկը կանխատեսում է ՀՆԱ-ի աճը Հայաստանում` 2.7%, ԱՄՀ - 2.9%, Fitch- 2.1%, ԵԶԲ - 2.9%, Ասիական զարգացման բանկ - 2.2% ՄԱԿ -2.5%:
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

