Չորեքշաբթի, 21 Հունիսի 2017 21:12
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում կտրուկ իջել են թանկարժեք մետաղների գները 4-շաբաթյա աճից հետո

Հայաստանում կտրուկ իջել են թանկարժեք մետաղների գները 4-շաբաթյա աճից հետո

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները չորս շաբաթ անընդմեջ աճից հետո կտրուկ ընկել են: Այսպես, ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղներն էժանացել են 1%, նախորդ շաբաթվա` 4% աճից հետո: Ընդ որում, դրական դինամիկա է արձանագրել միայն պալադիումը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, 2017 թվականի հունիսի 19-25-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19559,86 դրամ (շաբաթական անկումը` 1.7%), արծաթ – 262.56 դրամ (շաբաթական անկումը`3.3%), պլատինիում – 14448.28 դրամ (շաբաթական անկումը` 1.8%), պալադիում – 13653.36 դրամ (շաբաթական աճը`3%):