Արմինֆո. Հունիսի 29-ին Երևանում տեղի կունենա SolarOn-ի՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացումը: Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը աշխատում է տեստային ռեժիմում այս տարվա գարնանից և արդեն իրականացրել է արտադրական և բնակելի տարածքների համար արևային կայանների տեղադրման մի շարք նախագծեր: Արևային փոքր էլեկտրական կայան տեղակայվել է նույնիսկ Երևանի կենտրոնում գտնվող բնակելի բարձրահարկ շենքի տանիքին:
Հայաստանի արևային ներուժը, ըստ NASA-ի տվյալների, ամենաբարձրներից մեկն է տարածաշրջանում և կազմում է տարեկան 1760-1800 կՎտժ /մԱ: Այս պայմանները բավարար են արևային էներգիայի արտադրության բարձր մակարդակ ապահովելու համար և 5-7 տարիների ընթացքում արևային կայանի տեղադրման ծախսերի ետգնման համար: Սա նշանակում է, որ 30 տարի վահանակների շահագործմանժամկետի պայմաններում մինի-կայանի սեփականատերը գրեթե 25 տարի չի վճարի ոչ մի դրամ օգտագործված էլեկտրաէներգիայի համար:
Ինչպես նշել է SolarOn-ի հիմնադիր Արտուր Ալավերդյանը, արևային էներգետիկայի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ կարող է լուծել էներգետիկ կախվածության խնդիրը և զրոյացնել սպառողների էլեկտրաէներգիայի ծախսերը: «Ես, որպես գիտնական և գործարար, իմ առաքելությունը Հայաստանի զարգացման գործում տեսնում եմ բարձր տեխնոլոգիաների ներգրավման և ներդրման մեջ, հատկապես այնպիսի տեխնոլոգիաների, որոնք լուծում են առավել սուր խնդիրներ յուրաքանչյուր քաղաքացու, բիզնեսի և Հայաստանի համար: Համոզված եմ, որ SolarOn-ը կդառնա արդյունաբերության զարգացման խթան, և մեր փորձը օրինակ կծառայի շատ այլ ներդրողների համար», - ասել է Արտուր Ալավերդյանը:
SolarOn-ի սկզբնականներդրումները կազմում են մոտ 2 մլն ԱՄՆ դոլար: Սակայն, ինչպես տեղեկացնում է ներդրողը, շուկայի կայացման հետ ներդրումների ծավալը կաճի մի քանի անգամ, դրա հետ մեկտեղ աստիճանաբար կնվազի Հայաստանում արտադրվող արևային վահանակների արժեքը: Այսօր, 1,5 կՎտ հզորությամբ արևային մինի-կայանը, որը կարող էարտադրել ամսական մոտ 200 կՎտժ էլէկտրաէներգիա, կարժենա 1,5-1,7 հազարդոլար:
Ըստ SolarOn-ի հիմնադրի, տեղական բանկերն արդեն ներքաշվել են նախագծի մեջ արդյունաբերական պատվիրատուների համար լիզինգի տրամադրման, ինչպես նաև ֆիզիկական անձանց վարկավորման առաջարկով: Սակայն, արևային վահանակներ արտադրողը միայն հայկական շուկայում կանգ առնել չեն պատրաստվում: Ընկերությունը նախատեսում է կարճ ժամկետում հայկական ապրանքանիշը դուրս բերել հարևան երկրներ և Եվրոպա:
Նշենք, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի համաձայն, նախատեսվում է Հայաստանի վեց տեղամասերում կառուցել մինչև 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի կայաններ: Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 129 մլն դոլար: Արևային համակարգային կայանների կառուցման ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2018 թվականի ավարտն իրականացնել Մասրիկ տեղանքում 55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման նպատակով հայտարարված մրցույթների արդյունքների ամփոփումը և ապահովել ՖՎ էլեկտրակայանի կառուցման մեկնարկը: ԱրմԻնֆո-ի տվյալներով՝ հիշյալ օբյեկտում ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի $65-70 մլն: Մրցույթին մասնակցում է 50 ըկերություն:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ