Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև ձևավորվել են ամուր բարեկամական կապեր, և Հայաստանը պատրաստակամ է խորացնելու հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Վարչապետն ու Լիտվայի դեսպանը քննարկել են հայ-լիտվական տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ, և պետք է գործնական քայլեր ձեռնարկել այն իրացնելու ուղղությամբ: Առևտրատնտեսական կապերի աշխուժացման համատեքստում կարևորվել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, որի երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը, Երևանում: Զրուցակիցներն անդրադարձել են համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցության ընդլայնման և ծրագրերի իրականացման հնարավորություններին:
Կարեն Կարապետյանը և Էրիկաս Պետրիկասը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցության շուրջ:
RUB | 4.76 | 0.04 |
USD | 382.28 | 0.19 |
EUR | 443.94 | 1.90 |
GBP | 502.81 | 1.36 |
CAD | 273.14 | 0.55 |
JPY | 24.72 | 0.05 |
CNY | 53.87 | 0.19 |
CHF | 480.49 | 2.58 |

