
Արմինֆո. «Հյուսիս - Հարավ» ավտոմայրուղին կառուցվում է արագ տեմպերով: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում ընթացող բյուջետային լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:
Ըստ նրա, նախատեսված 17.3 մլրդ. դրամի փոխարեն իրացվել է 24 մլրդ. դրամ: Առաջին տրանշի (Տրանշ 1) աշխատանքները նախատեսված են Երևան - Արտաշատ և Երևան – Աշտարակ հատվածների համար և գրեթե ամբողջությամբ ավարտվել են, Աշտարակ – Թալին հատվածում (տրանշ 2) աշխատանքները ներկայումս ընթանում են: Թալին-Գյումրի երրորդ հատվածում (Տրանշ 3) տեղի են ունենում հողային աշխատանքներ և բետոնե փորձնական երեսարկումը:
