Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017 09:23
Ալինա Հովհաննիսյան

Եվրասիական Զարգացման Բանկն Արդշինբանկին տրամադրել է 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային գիծ առևտրի ֆինանսավորման նպատակով

Եվրասիական Զարգացման Բանկն Արդշինբանկին տրամադրել է 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային գիծ առևտրի ֆինանսավորման նպատակով

Արմինֆո. Եվրասիական Զարգացման Բանկը (ԵԶԲ) Արդշինբանկին տրամադրել է վերականգնվող վարկային գիծ 20 միլլիոն ԱՄՆ դոլարի չափով և 3 տարիժամկետով: «Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը և ԵԶԲ-ի Ակտիվների և պարտավորությունների գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոեվը համապատասխան պայմանագիր ստորագրեցին սույն թվականի հունիսի 28-ին:

Միջոցները նախատեսված են ֆինանսավորելու Արդշինբանկի հաճախորդների արտաքին առևտրային գործարքները ԵԶԲ անդամ պետություններում: Վարկն ամբողջությամբ ուղղվելու է ԵԶԲ անդամ պետությունների միջև արտահանման և ներմուծման գործարքների ֆինանսավորմանը:

Ֆինանսավորումը կատարվում է ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ ռուբլով կամ ԵԶԲ պետությունների այլ արժույթներով:

Պայմանագիրը կնպաստի ԵԶԲ անդամ պետությունների միջև առևտրի ընդլայնմանը՝ ստեղծելով նախապայմաններ պետությունների ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման համար:

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է,  որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին հիմնադրված միջազգային ֆինանսական կառույց է, որը կոչված է նպաստելու անդամ պետությունների միջև շուկայական տնտեսական հարաբերություններ խթանմանը և դրանց միջև կայուն տնտեսական աճի և առևտրատնտեսական կապերի զարգացմանը: ԵԶԲ կանոնադրական կապիտալը 7 միլիարդ ԱՄՆ դոլար է: ԵԶԲ անդամ պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը: