Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017 17:14

ՀՀ նախագահը և Ազգային ժողովը տնտեսել և բյուջեին են վերադարձրել հատկացված միջոցների աննշան մասը

ՀՀ նախագահը և Ազգային ժողովը տնտեսել և բյուջեին են վերադարձրել հատկացված միջոցների աննշան մասը

Արմինֆո. 2016 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվել է 4,6 միլիարդ դրամ, որի 5%-ը տնտեսվել է և 439 մլն.դրամ  վերադարձվել պետական ​​բյուջե: Այս մասին այսօր ընթացող բյուջետային լսումների ընթացքում ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Նա նշել է, որ գործուղումներին հատկացվել է 663 մլն դրամ: Նախագահն ամբողջ տարվա ընթացքում կատարել է 18 այցելություն: Հայաստան են այցելել Չեխիայի և Իրանի ղեկավարը, Հռոմի Պապը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներ:

Հաշվետու տարում, Հանրապետության Նախագահի ստորագրմանն է ներկայացվել 264 օրենք, 149 միջազգային պայմանագիր: Նա ստորագրել է 1265 հրամանագիր, 276 հրաման: ՀՀ նախագահը հանդիպել է օտարերկրյա 90 պետությունների բարձրաստիճան պաշըոնյաների, 50 դեսպանների, Սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Հաշվետու տարում ՀՀ ԱԺ աշխատակազմին հատկացվել է 4 մլրդ 787 դրամ, ծախսվել է 4 մլրդ 766 մլն դրամը, 22 մլն-ը վերադարձվել է պետական ​​բյուջե: Հատկացված միջոցներից 192,5 մլն.դրամն ուղղվել է Հայաստանի անդամակցության վճարներին միջազգային խորհրդարանական կազմակերպություններում: Իսկ 3 մլրդ 325 մլն դրամ ուղղվել է ԱԺ աշխատակազմի աշխատավարձերին: