Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017 17:49
Նաիրա Բադալյան

Մեկնարկել են Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղով չվերթները

Մեկնարկել են Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղով չվերթները

Արմինֆո. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր՝ հունիսի 28-ին, տեղի է ունեցել Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղու պաշտանական բացումը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, չվերթի պաշտանական բացմանը ներկա էին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Արշակ Փոլադյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը, ինչպես նաև՝ մի շարք այլ պատվավոր հյուրեր: 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շամ Ուինգս» ավիաընկերությանը Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղով թռիչքներ իրականացնելու թույլտվություն էր տրամադրել: Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի: