Հինգշաբթի, 29 Հունիսի 2017 17:47
Նաիրա Բադալյան

2018 թվականից գյուղատնտեսական վարկերը Հայաստանում տրամադրվելու են ավելի  մեղմ պայմաններով

2018 թվականից գյուղատնտեսական վարկերը Հայաստանում տրամադրվելու են ավելի  մեղմ պայմաններով

Արմինֆո. 2018 թվականից գյուղատնտեսական վարկերը Հայաստանում տրամադրվելու են ավելի  մեղմ պայմաններով: Այս մասին հունիսի 29-ին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:

Ըստ նախարարի, ֆերմերներին ավելի մատչելի պայմաններով գյուղատնտեսական վարկերի տրամադրման հարցն արդեն քննարկվել է բանկային հատվածի ներկայացուցիչների հետ: Գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նշել է նախարարը, նպատակ ունի զարգացնել մի ծրագիր, որը կնպաստի փոքր և միջին ֆերմերական տնտեսությունների խոշորացմանը և պայմաններ կստեղծի գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար:

Նախարարը հերքել է, որ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը ժամանակավորապես սառեցվել է, և այժմ ամբողջ բեռը կրում միայն բանկերը: Պարզապես, նշել է նա, ավարտվել է սուբսիդավորման առաջին փուլը: Հուլիսին մեկնարկում է սուբսիդավորման երկրորդ փուլը: Ներկայումս գյուղատնտեսության նախարարությունը վերանայում է ծրագրի կետերը, մասնավորապես, վերանայվում են նախապայմանները, դեպի դրանց մատչելիության կողմը:

Միևնույն ժամանակ, նշենք, որ այսօրվա դրությամբ դեռ հստակություն չկա փոփոխությունների առումով: Սակայն, ինչպես հավաստիացրել է նախարարը,  գործընթացը խոստանում է ֆերմերների համար լինել ավելի հաճելի, իսկ տրամադրվող գյուղվարկավորումը` ավելի մեղմ: «Կառավարության կողմից տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով հատկացվող ընդհանուր գումարը կպահպանվի: Հնարավոր է, որ մեծանա սուբսիդիաների չափը, ինչը թույլ կտա փոքր-ինչ նվազեցնել տոկոսադրույքը»,-բացատրել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո գործակալությունը, կառավարությունը գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կհատկացնի 1100 մլն դրամ: Ըստ  գյուղնախարարության տվյալների, 2011-2016 թվականներին ֆերմերային տնտեսություններին տրամադրվել է 119.4 հազար մատչելի գյուղատնտեսական վարկեր,  99,1 մլրդ. դրամ: (մոտ $ 203 մլն): Սուբսիդավորման գումարը կազմել է մոտ 4,7 մլրդ դրամ: 2011-2014 թվականներին սուբսիդիաները սովորական ֆերմերների համար կազմել են 4% (14%-ից), և 6% են կազմել գյուղերում առավել անբարենպաստ պայմաններում ապրող 225 բնակիչների համար (ըստ կլիմայի և բերքատվության): Իսկ 2015-ից 6% սուբսիդիաներ կտրամադրվեն բոլոր ֆերմերներին, որոնք մասնակցում են պետական ​​ծրագրին:  Ընդհանուր առմամբ, 2016-ին տրամադրվել են 15 մլրդ դրամի վարկեր, երկու փուլոով, գարնանային և աշնանային դաշտային աշխատանքների համար, իսկ մոտ 20,4 հազար ֆերմերների տրամադրվել է 1163.0 մլն դրամի սուբսիդավորում:

Հիշեցնենք, որ ֆերմերների սուբսիդավորման պետական ծրագիրը հաստատվել էր 2011-ի ապրիլի 1-ին: Ֆինանսավորումը տեղի է ունեցել 14% տոկոսադրույքով, որի 4%-ը ֆինանսավորում է պետությունը, իսկ սահմանամերձ գյուղերում այն կազմում է 6%, 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով: Վարկավորման միջին չափը կազմել է 625 հազար դրամ: 2015-ին կառավարությունը որոշեց բարձրացնել սուբսիդավորումը 3 մլն դրամով և 2 տարի ժամկետով: Սուբսիդիաների չափը կազմել է 6%, ինչի հաշվին գյուղացիները կարող գյուղատնտեսական վարկեր վերցնել, 8% տարեկան տոկոսադրույքով:

Ըստ ԱրմԻՆֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ գյուղատնտեսական վարկերի ծավալով ավանդաբար առջևում է ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկը, որի վարկային պորտֆելում այդ ոլորտի վարկերը կազմել են ավելի քան 37%: Բանկային համակարգի գյուղատնտեսական վարկերի ընդհանուր վարկային պորտֆելում ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկի մասնաբաժինը կազմել է ավելի քան 52%: Սակայն բանկը չի սահմանափակվում միայն գյուղատնտեսության ոլորտով, ակտիվորեն ֆինանսավորում է տարբեր ոլորտները, ինչպիսիք են ՓՄՁ, արդյունաբերության, առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտները, առաջատար լինելով նաև մանրածախ վարկավորման հատվածում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)`12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: