Երկուշաբթի, 3 Հուլիսի 2017 18:13

Նախարար. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը 2018 թվականից կանցնի ապահովագրական համակարգին

Արմինֆո. Հաշվի առնելով խաղողի մթերումները և ցածր գները 2016 թվականին, այս տարի պետք չէ սպասել առատ բերքի: Այս մասին ՀՀ ԱԺ բոյջետային խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նա ընդգծել է, որ այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ, մասնավորապես, ներդնել ապահովագրական համակարգ, ինչը կարվեի 2018 թվականին:

Գյուղացիների վնասները նվազեցնելու նպատակով նախատեսվում է տեղադրել նաև հակակարկտային ցանցեր, 1400 հա տարածքում: Իսկ Վայոց Ձորի մարզում կտեղադրվի հակակարկտային փորձնական կայան:

Նախարարությունն իր ուշադրությունը կենտրոնացնում է նաև գյուղատնտեսական վարկերի հարցի վրա: «Նախատեսվում է ներդնել նպատակային վարկերի համակարգ, որի նկատմամբ կսահմանվի վերահսկողություն», - ասել է Առաքելյանը: