
Արմինֆո. Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի թողարկումը 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4%, մինչև 12 939 տոննա` նախորդ տարվա 4.4% անկման դիմաց: Ինչպես վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, մայիսին ալյումինե փայլաթիթեղի թողարկման ծավալն աճել է 13.9%, մինչև 3000 տոննա:
Ալյումինե գլանվածքի արտադրությունը 2017 թվականի հունվար-մայիսին կազմել է 287 տոննա, տարեկան աճը`95.7 անգամ, նախորդ տարվա 66,7% անկման դիմաց: Միայն մայիսին ալյումինի գլանվածքի արտադրության ծավալն աճել է 2.2 անգամ, մինչև 159 տոննա: Հիշեցնենք, որ 2016 թվականին այլումինե փայլաթիթեղի թողարկումը նվազել է 2.1% -ով, մինչեւ 29 011 տոննա, 2015 թվականի 1.4% աճի դիմաց: 2016 թվականին ալյումինի գլանվածծքի թողարկման ծավալը նվազել է 47.7% -ով, մինչեւ 5,6 տոննա` 2015 թվականի 45,7% անկման դիմաց:
RUB | 4.72 | -0.01 |
USD | 382.61 | 0.07 |
EUR | 442.37 | 0.54 |
GBP | 503.51 | 2.11 |
CAD | 272.92 | 1.86 |
JPY | 24.82 | -0.13 |
CNY | 53.74 | 0.02 |
CHF | 474.64 | 0.73 |

