Երեքշաբթի, 4 Հուլիսի 2017 17:27
Ալինա Հովհաննիսյան

Հայկական բանկերում արձանագրվել է դրամային ավանդների զգալի աճ, արտարժույթով ավանդների ավելի չափավոր աճի ֆոնին

Հայկական բանկերում արձանագրվել է դրամային ավանդների զգալի աճ, արտարժույթով ավանդների ավելի չափավոր աճի ֆոնին

Արմինֆո. Հայաստանի բանկերի կողմից  ներգրավված ավանդների ծավալը տարեկան կտրավքծով աճել է 22.7%, 2017 թվականի հունիսի 1-ին կազմելով 2.433 տրլն դրամ:

 

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ավանդների կառուցվածքում արտարժութային բաղադրիչը տարեկան կտրվածքով աճել է 14.2%, մինչև 1,519 տրլն դրամ, իսկ ՀՀ դրամով ավանդները`39.9%, մինչև 914.3 մլրդ դրամ: Արտարժութային ավանդների տեսակարար կշիռը բանկերում կազմել է 62.4%, իսկ դրամով ավանսներինը`37,6%:

 

Ավանդների կառուցվածքում ռեզիդենտների մասնաբաժինը կազմել է 74.7% կամ 1,817 տրլն դրամ (տարեկան աճը`17.7%), իսկ ոչ ռեզիդենտներինը`25.3% կամ 616.2 մլրդ. դրամ (տարեկան աճը, 40.4%):

 

Ռեզիդենտների ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 27.7% կամ 503.5 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները`72.3% կամ 1.3 տրլն դրամ: Ցպահանջ ավանդները տարեկան կտրվածքով աճել են 16,6%, իսկ ժամկետային ավանդները` 18.1%:

 

Բնակչության ավանդները Հայաստանի առևտրային բանկերում 2017 թվականին հունիսին կազմել են 1.2 տրլն. դրամ, տարեկան կտրվածքով աճը`16,8%:

 

Ըստ վիճակագրության, դրամով ավանդների են միջին տոկոսադրույքները 2017 թվականի հունիսի դրությամբ ձևավորվել են 8.86% մակարդակում, նախորդ տարվա 12.20% փոխարեն: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 5.31.2017 թվականի դրությամբ կազմել է  482 դրամ/$ 1):