Շաբաթ, 8 Հուլիսի 2017 00:19

Հայաստանի բանկերի կապիտալի բուֆերը պատրաստ է կլանել պոտենցիալ վնասները

Հայաստանի բանկերի կապիտալի բուֆերը պատրաստ է կլանել պոտենցիալ վնասները

Արմինֆո. Հայաստանի բանկերի կապիտալիզացիան, ինչպես նաև վերջին երկու տարիների միաձուլման և միավորման գործարքներն ամրապնդեցին համակարգի կայունությունը, ընդլայնելով խաղացողների հնարավորություններն ու դիրքերը: Եվ չնայած 2017 թվական մուտք գործեց 21 բանկերից 17-ը, կապիտալիզացիային զուգահեռ դիտվեց վարկային պորտֆելների առողջացում, հետևաբար, նաև ակտիվների որակի բարելավում, որոնց աճը բանկային համակարգին թույլ տվեց 2017 թվականի առաջին եռամսյակում զգալիորեն ավելացնել շահույթը, բարձրացնելով նաև կապիտալի և ակտիվների եկամտաբերությունը: Բանկային շուկայի մասնակիցների կրճատումն ավելի խստացրեց նաև նրանց միջև մրցակցությունը, ինչն ապահովեց տոկոսադրույքների իջեցման միտումների շարունակությունը և վարկային պայմաների մեղմացումը: Բայց բանկային հատվածի միավորումը, ամենայն հավանականությամբ, կունենա շարունակություն, իսկ ակտիվների որակը բանկերի համար շարունակում է մնալ որպես առանցքային ռիսկ: Թե որքանով է Հայաստանի բանկային համակարգը պատրաստ դիմակայել հնարավոր ցնցումներին, ԱրմԻնաֆո գործակալության ֆինանսական վերլուծաբան Կարինա Մելիկյանի հետ զրուցում է  ԱՊՀ Fitch Ratings ընկերության ֆինանսական կազմակերպությունների գծով կրտսեր տնօրեն Ալյոնա Ագրինենկոն:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բանկային հատվածի կապիտալացվածությունը: Արդյո՞ք ձևավորված բուֆերը թույլ կտա կլանել ակտիվների որակի հնարավոր վատթարացման վնասները

Հայաստանի բանկային համակարգը լավ է կապիտալացված, բանկերը դիրքավորված են լավագույն ձևով, որպեսզի կլանեն հետագա պոտենցիալ վնասները, եթե հանկարծ  ակտիվների որակը վատթարանա: Վերջինը Fitch-ի բազային սցենարում չի ամրագրված, բայց եթե հանկարծ, այնուամենայնիվ, տեղի ունենա վարկերի որակի չափավոր վատթարացում, ապա հայկական բանկերի կապիտալացումը, հավանաբար, բավարար կլինի վնասները կլանելու համար: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ակտիվների որակը հանդիսանում է հայկական բանկերի առանցքային ռիսկերից մեկը:

Դուք նկատեցիք, որ Fitch-ի սցենարով ակտիվների որակի վատթարացում չի նախատեսվում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Եթե դրամի փոխարժեքը և տնտեսական վիճակը լինեն կայուն, ապա մենք չենք ակնկալում Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելի որակի վատթարացում: Ինչ վերաբերվում է հետագա կոնսոլիդացմանը, մենք դա չենք բացառում, քանի որ հատվածի կապիտալացումից հետո աճել է մրցակցությունը`լավագույն վարկառուի համար, իսկ բանկերի կապիտալի եկամտաբերությունը մնում է ոչ այնքան բարձր:

Ի՞նչ փոփոխությունների կարելի է սպասել բանկերի կապիտալի համարժեքության գծով:

Ես կարծում եմ, որ խոշոր բանկերը կաշխատեն կապիտալի 13-14% համարժեքությամբ, ոչ շատ գերազանցելով 12% նվազագույն նորմատիվային մակարդակը: Ռեգուլյատորի նոր պահանջը, որ 2017 թվականից բանկերի ընդհանուր կապիտալը պետք է լինի առնվազն 30 մլրդ.դրամ, հիմնականում անդրադարձավ միջին և փոքր բանկերի վրա, որոնք այժմ գործում են կապիտալի համարժեքության բավականին բարձր նորմատիվով (ընդհուպ մինչև 30%), մինչդեռ խոշոր բանկերի կապիտալն արդեն գերազանցում էր 30 մլրդ.դրամը, հետևաբար, կապիտալացում նրանցից չպահանջվեց: Կապիտալի համարժեքության հետագա աճ չենք ակնկալում: Հատվածը կապիտալացված է`համաձայն նոր պահանջների, կապիտալի համարժեքության միջին ցուցանիշը համակարգում, 2017 թվականի առաջին եռամսյակում, կազմել է 20%: Ակտիվների և շահույթի չափավոր աճի դեպքում այդ ցուցանշը մոտ ապագայում հավանաբար կպահպանվի:

Fitch-ը 2017 թվականի համար բանկային համակարգում կանխատեսել է կապիտալի չափավոր եկամտաբերություն, բայց առաջին եռամասյակի արդյունքներով արդեն դիտվեց ROE-ի տարեկան կտրուկ թռիչք, ROA-ի եկամտաբերության ավելի համեստ ցուցանիշներին զուգահեռ: Ելնելով կապիտալի եկամտաբերության փաստացի արձանագրված կտրուկ բարելավումից, արդյո՞ք հնարավոր է նախկին կանխատեսման վերանայում, և ինչպիսի՞ն կարող է այն լինել: 

Մեր գնահատականներով, կապիտալի եկամտաբերությունը 2017 թվականի առաջին եռամսյակում, տարեկան կտրվածքով, մնացել է գրեթե նույնը, այսինքն`5.2%, 2016 թվականի 5.4%-ի փոխարեն: Մեր կարծիքով, բանկային համակարգի եկամտաբերությունն առաջիկա հեռանկարում, հավանաբար, կլինի չափավոր, քանի որ մենք տեսնում ենք մրցակցության աճ`հանուն լավ վարկառուների, ինչը տեղի է ոեւնենում տոկոսադրույքների իջեցման և տնտեսության վարկավորման ոչ այնքան ակտիվ աճի պայմաններում: Եկամտաբերության ցուցանիշները հիմնականում կախված կլինեն բանկային հատվածի ակտիվների որակից

Բանկային համակարգի շահույթը 2017 թվականի առաջին եռամսյակում կտրուկ արձանագրեց տարեկան վերընթաց դինամիկա, ընդ որում`մոտ 2 անգամ, և դա այն դեպքում, երբ շարունակվում է վարկային պորտֆելների մաքրումն անհույս վարկերից, դատելով NPL բացարձակ արժեքի արագացված անկումից, ինչի հետևանքով վարկային պորտֆելի աճի տարեկան տեմպերը պահպանվում են 24% մակարդակում: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է արդյոք բանկային հատվածը մինչև տարեվերջ պահպանել վարկային պորտֆելի աճի տեմպերը, զուգահեռաբար բարելավելով որակը: 

Վարկային պորտֆելի որակի բարելավումը 2016 թվականին (եթե դիտենք մինչև 270 օր ժամկետանց վարկերի բացարձակ ծավալները), մեր կարծիքով, որոշ բանկերում հիմնականում կապված էր վատ ակտիվներից հաշվեկշիռները մաքրելու հետ, միավորման և միաձուլման գործարքից առաջ: Բայց գործառնական միջավայրի բարելավումը, տնտեսության և փոխարժեքի կայունացումը նույնպես, անկասկած, կատարեցին իրենց դրական դերը: Ինչ վերաբերվում է վարկային պորտֆելի աճին, մեր գնահատականներով, իրական աճը (հաշվի առնելով փոխարժեքի փոփոխությունը) 2016 թվականին կազմել է 15%: Այդ աճի կեսից ավելի բաժին է ընկել 4-րդ եռամսյակին, երկու բանկերի կողմից վարկավորման տեմպերի արագացման, այդ թվում նաև փոխկապակցված անձանցից ստացված ֆինանսավորման հետևանքով: Աճի մոտ 70%-ը 2016 թվականի 4-րդ եռամսյակում բաժին է ընկել ոչ ռեզիդենտների գործարքներին: Այս համատեքստում բանկերի կողմից Հայաստանի տնտեսության ֆինանսավորումը 2016-ին մնացել է չափավոր: Մենք ակնկալում ենք, որ այս միտումը կպահպանվի նաև 2017 թվականին, քանի որ վարկերի նկատմամբ պահանջարկը դանդաղ է վերականգնվում:   

Գոյություն ունի միջազգային փորձագիտական կարծիք, որ ճգնաժամի ընթացքում բանկերի կապիտալացումը հանգեցնում է հավելյալ իրացվելիության աճի, բարձրացնելով ռիսկերի նկատմամբ շուկայի մասնակիցների ախորժակը: Տեղի է ունենում ալիքաձև մի երևույթ, երբ ագրեսիվ վարկային քաղաքականության որոշակի փուլից հետո համակարգը կրկին բախվում է պորտֆելների որակի զգալի վատթարացմանը և նոր կապիտալացման անհրաժեշտությանը: Արդյո՞ք Հայաստանը կկարողանա խուսափել այդ ցիկլիկ արդյունքից: Կարելի՞ է ասել, որ ակտիվների որակը բանկերի համար կշարունակի մնալ որպես առանցքային ռիսկ:

   

Իհարկե, հնարավոր է, որ բանկերն սկսեն կտրուկ թուլացնել վարկավորման ստանդարտները, որպեսզի ավելացնեն վարկային պորտֆելը, բայց մենք Հայաստանում առայժմ չենք տեսնում նման միտում: Այստեղ բանկերին կարող է օգնության հասնել նաև ռեգուլյատորը, և, ինչպես մենք ենք հասկանում, Կենտրոնական բանկն ունի վարկային ստանդարտները ճշգրտելու հնարավորություն, մասնավորապես, մանրածախի հատվածում, ինչպես նաև ներդնել վերահսկողության և կապիտալի համալրման լրացուցիչ տարրեր, որպեսզի խուսափի հավելյալ վարկային ռիսկերի ձևավորումից: Իրենց ազատ իրացվելիությունը բանկերը ներդրել են կարճաժամկետ պետական արժեթղթերում, ինչը նույնպես ապահովում է գործարքների եկամտաբերություն, մինչդեռ իրացվելի ակտիվների զգալի մասը շարունակում է մնալ Կենտրոնական բանկի տիրապետության ներքո, պարտադիր պահուստների տեսքով, քանի որ արտարժույթով պարտավորությունների պահուստավորման տոկոսադրույքը շարունակում է մնալ բարձր:

Ակտիվների որակը, անկասկած, շարունակում է մնալ առանցքային գործոններից մեկը, ինչն անդրադառնում է բանկային համակարգի կայունության վրա, և որը, մեր կարծիքով, կշարունակի կախված մնալ գործառնական միջավայրի, տնտեսության և փոխարժեքի կայունույթունից: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրելՀայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
Ալեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլարԱլեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլար
ՌԴ փոխվարչապետ. ՌԴ փոխվարչապետ. "Թրամփի ճանապարհը" կնպաստի նաեւ Ռուսաստանի հետ Հայաստանի կապվածությանը
Հայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ըՀայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ը
Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ ՕվերչուկՀարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ Օվերչուկ
Հայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ
Փորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէՓորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէ
Ակնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBankԱկնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBank
Կոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակըԿոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակը
Հարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերըՀարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերը
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքումՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքում
Երկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղիԵրկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղի
Team-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակTeam-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ով
ՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետովՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետով
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումըՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումը
Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսՓաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես
Ռուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերինՌուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերին
Հայաստանում նախատեսում են աշխատանքի տեղավորման համար միասնական տեղեկատվական պետական հարթակի ստեղծումՀայաստանում նախատեսում են աշխատանքի տեղավորման համար միասնական տեղեկատվական պետական հարթակի ստեղծում
Ժամանակի և գումարի խնայողություն. Հայաստանում ավտոմեքենաների առք ու վաճառքը տեղափոխվել է թվային ձևաչափԺամանակի և գումարի խնայողություն. Հայաստանում ավտոմեքենաների առք ու վաճառքը տեղափոխվել է թվային ձևաչափ
Google-ի ծառայությունների խափանմանը բախվել է Հայաստանը եւ ավելի քան 50 երկիրGoogle-ի ծառայությունների խափանմանը բախվել է Հայաստանը եւ ավելի քան 50 երկիր
Կոնվերս Բանկը կաջակցի ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանըԿոնվերս Բանկը կաջակցի ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանը
Ռուսաստանում մինչեւ տարեվերջ Հայաստանի հետ առեւտրի կրկնակի կրճատում են ակնկալումՌուսաստանում մինչեւ տարեվերջ Հայաստանի հետ առեւտրի կրկնակի կրճատում են ակնկալում
1% idcoin TOON EXPO-ի շրջանակներում․ Idram&IDBank1% idcoin TOON EXPO-ի շրջանակներում․ Idram&IDBank
«Սյունիք» օդանավակայանը տեղեկացնում է Երևան-Կապան-Երևան չվերթերի ժամանակավորապես դադարեցման մասին«Սյունիք» օդանավակայանը տեղեկացնում է Երևան-Կապան-Երևան չվերթերի ժամանակավորապես դադարեցման մասին
ՎԶԵԲ-ը Հայաստանին մոտ 46 մլն եվրո կտրամադրի Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման համարՎԶԵԲ-ը Հայաստանին մոտ 46 մլն եվրո կտրամադրի Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման համար
Հայկական ԱԷԿ-ը կստանա 2024 թվին  չստացած 1 մլրդ 35 մլն դրամ վարկըՀայկական ԱԷԿ-ը կստանա 2024 թվին  չստացած 1 մլրդ 35 մլն դրամ վարկը
Հայաստանում սննդամթերքի եւ ծառայությունների թանկացումը օգոստոսին խթանել է տարեկան գնաճը մինչեւ 3,6 տոկոսՀայաստանում սննդամթերքի եւ ծառայությունների թանկացումը օգոստոսին խթանել է տարեկան գնաճը մինչեւ 3,6 տոկոս
Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը կհանձնվեն երկարաժամկետ վարձակալության՝ 25 տարի+25 տարիՊետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը կհանձնվեն երկարաժամկետ վարձակալության՝ 25 տարի+25 տարի
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
10.09.2025
RUB4.51-0.09
USD382.49-0.46
EUR447.51-2.53
GBP517.74-2.08
CAD276.01-1.31
JPY25.93-0.21
CNY53.71-0.07
CHF479.37-3.18