Շաբաթ, 8 Հուլիսի 2017 12:48
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում շարունակվում է թանկարժեք մետաղների գների անկումը

Հայաստանում շարունակվում է թանկարժեք մետաղների գների անկումը

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գների անկումը շարունակվում է երրորդ շաբաթն անընդմեջ: Այսպես, ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղներն էժանացել են 0.7%, նախորդ շաբաթ տեղի ունեցած 1.4% անկումից հետո: Ընդ որում, միայն արծաթը վայրընթաց դինամիկան փոխարինեց վերելքով, ոսկին ու պլատինը դանդաղեցրին անկումը, իսկ պալադիումը, հակառակը, սկսեց ավելի արագ էժանանալ:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, 2017 թվականի հուլիսի 3-9-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19247.63 դրամ (շաբաթական անկումը` 0.2%), արծաթ – 257.05 դրամ (շաբաթական աճը`0.4%), պլատինիում – 14193.08 դրամ (շաբաթական անկումը` 0.6%), պալադիում – 13227.34 դրամ (շաբաթական անկումը`2.4%):