
Արմինֆո.Արդշինբանկը տեղեկացնում է, որ միջազգային դրամական փոխանցումներն հիմնականում իրականացվում են 1 օրվա ընթացքում աշխարհի գրեթե բոլոր երկրներ:
Բանկն, ունենալով գործընկերների լայն ցանց և համագործակցելով առաջատար և հեղինակավոր թղթակից բանկերի հետ, միջազգային փոխանցումների համար առաջարկում է մատչելի սակագներ և ճկուն պայմաններ` ապահովելով փոխանցումների կատարման արագություն, անվտանգություն և բարձր որակ:
Բանկը սույն թվականի մայիսի 2-ից նվազեցրել է միջազգային դրամական փոխանցումների սակագները` սահմանելով 0.14%, նվազագույնը՝ 4,500 ՀՀ դրամ, իսկ Ինտերնետ Բանկ համակարգով իրականացնելու դեպքում՝ 0.1%, նվազագույնը՝ 3,000 ՀՀ դրամ:
Միջազգային դրամական փոխանցումներ կարող են իրականացնել նաև Բանկում հաշիվ չունեցող ֆիզիկական անձիք:
Միջազգային դրամական փոխանցումների նվազեցված սակագների, ինչպես նաև պայմանների և փոխանցման ժամկետների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղմամբ goo.gl/xPkvPP, զանգահարելով Բանկի 24/7 աշխատող կոմունիկացիոն կենտրոն (012)222222 հեռախոսահամարով կամ օգտվելով §Հետզանգի պատվեր¦ ծառայությունից:
***
Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:
RUB | 4.90 | 0.01 |
USD | 381.47 | -0.04 |
EUR | 449.14 | -0.89 |
GBP | 514.56 | -1.05 |
CAD | 278.81 | -0.23 |
JPY | 24.39 | -0.07 |
CNY | 54.44 | -0.02 |
CHF | 483.12 | -1.71 |

