Արմինֆո. Խոսելով Հայաստանի շուկայի մասին, մենք ենթադրում ենք նրա անդամությունը ԵԱՏՄ-ին, ինչպես նաև Իրանի և Կենտրոնական Ասիայի շուկաներ դուրս գալու հնարավորությունը: Այս մասին հուլիսի 13-ին լրագրողներին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն:
«Հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների գոյություն ունեցող ծավալները մեզ չեն գոհացնում: Տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 50 մլն.եվրո: Այդ լույսի ներքո, բավական խոշոր ֆրանսիական ընկերություններ հետաքրքրված են հայկական շուկայով, հաշվի առնելով նաև դեպի ԵԱՏՄ և Իրանի շուկաներ դուրս գալու հնարավորությունը», - ասել է դեսպանը: