Արմինֆո. 2017թ. հուլիսի 13-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ամերիաբանկե ՓԲԸ -ի ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (AMRBB7) տեղաբաշխումը:
Ինչպես տեղեկացնում է բորսայի մամուլի ծառայությունը, ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 9% արժեկտրոնի տոկոսադրույքով, 1 տարի շրջանառության ժամկետով 15,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս՝ 1,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։
Պարտատոմսերի (ISIN - AMAMRBB17ER1) համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 1,550,187,400 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Բանկը ներգրավել է 1,500,187,400 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել 100,000 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 9%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.9867%:
RUB | 4.73 | 0.03 |
USD | 382.48 | -0.09 |
EUR | 440.27 | 0.93 |
GBP | 500.28 | 1.94 |
CAD | 271.32 | 0.61 |
JPY | 24.88 | -0.02 |
CNY | 53.70 | 0.02 |
CHF | 472.66 | 0.76 |

