Արմինֆո. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2017թ. սեպտեմբերի 30-ը Եվրոպայի մի շարք երկրներում՝ Ալբանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, Հունգարիայում, Մալթայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Չեխիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում և Ֆրանսիայում, ինչպես նաև՝ Ավստրալիայում, Եգիպտոսում և Իսրայելում ռոումինգում մուտքային զանգերի և «Զանգ Հայաստանե ծառայության միջոցով ելքային զանգերի համար սակագինը կազմում է 55 դրամ/րոպե:
Բացի այդ, հնարավոր է օգտվել ելքային SMS ծառայությունից՝ 35 դրամով 1 SMS-ի համար, և ինտերնետ ծառայությունից ՝ ընդամենը 25 դրամ 1 ՄԲ-ի համար:
«Հասանելի և հարմարավետ ծառայություններ ապահովելը, անկախ բաժանորդի գտնվելու վայրից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է: Հատկապես ամառային արձակուրդների հաճելի շրջանում մենք ջանք չենք խնայում՝ արտերկիր մեկնած մեր բաժանորդներին ռոումինգի անխափան ու մատչելի ծառայություններ տրամադրելու համար՝ ընտանիքի և ընկերների հետ շփվելու հնարավորություն ընձեռելու նպատակովե, - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայնե պորտալի միջոցով կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

