Ուրբաթ, 14 Հուլիսի 2017 12:49
Ալինա Հովհաննիսյան

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն արդեն հասանելի է նաև Easy Pay տերմինալների միջոցով

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն արդեն հասանելի է նաև Easy Pay տերմինալների միջոցով

Արմինֆո. Այսուհետ, ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց կարող եք վճարումներ իրականացնել Easy Pay վճարային համակարգի տերմինալների միջոցով՝ կատարելով հետևյալ գործարքները.

  • կանխիկ գումարի մուտքագրում քարտային հաշվին
  • դրամական միջոցների մուտքագրում ընթացիկ հաշվին
  • ավանդային հաշվի  համալրում
  • վարկի մարում գրաֆիկի օրը

Անկախ գործարքի գումարի չափից «Իզի Փեյ» ՍՊԸ-ի տերմինալների միջոցով ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հաճախորդների կողմից իրականացվող ցանկացած գործարքի դիմաց գանձվելու է 200 ՀՀ դրամ: