Շաբաթ, 15 Հուլիսի 2017 17:26
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Այսօր կարելի է խոսել Հայաստանի տնտեսության մեջ ռուսաստանյան ներդրումների աճի մասին

Փորձագետ. Այսօր կարելի է  խոսել Հայաստանի տնտեսության մեջ  ռուսաստանյան  ներդրումների աճի  մասին

Արմինֆո. Այսօր կարելի է  խոսել Հայաստանի տնտեսության մեջ  ռուսաստանյան  ներդրումային հոսքերի աճի մասին՝ ԵԱՏՄ-ում  Հայաստանի անդամակցության շնորհիվ. Նման կարծիք է հայտնել  է «Ինտեգրացիա եւ զարգացում> հասարակական կազմակերպության նախագահ,  Եվրասիական փորձագիտական  ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը  հուլիսի 15-ին կայացած  մամլո ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր  Եվրասիական միության շրջանակներում տնտեսական զարգացման  2017 թ. առաջին 5 ամիսների արդյունքներին

Նա շեշտել է, որ հիշյալ  ներդրումները պետք է ակնկալել Հայաստանի զարգացող ոլորտներում,  մասնավորապես    սննդի արտադրության, վերամշակող  արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ: Այդ կապակցությամբ նա նշել է հայաստանյան արտադրանքի նկատմամբ  ռուսաստանյան գործընկերների հետաքրքրության աճը՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի ինտեգրման պահից:

Սակայն, փորձագետի եզրակացությամբ, , Հայաստանը դեռ պետք է բարելավի  ներդրումային միջավայրը, մասնավորապես ներդրումային մշակույթի փոփոխման մասով: Նրա կարծիքով, հիմնական խոչընդոտն այդ առումով հանդիսանում է  պետական և մասնավոր սեկտորների համակարգվածության ցածր մակարդակը:

Այս կապակցությամբ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանն իր հերթին նշել է նաև մի շարք այլ խնդիրներ: Առաջին հերթին փորձագետը նշել է այն հանգամանքը, որ Հայաստանի  գրեթե բոլոր եկամտաբեր ձեռնարկությունները  փակ բաժնետիրական ընկերություններ են հանդիսանում, որը ներդրողների համար դժվարացնում է հնարավոր ներդրումներից ակնկալվող եկամուտների կանխատեսումը և գնահատումը: Դրա հետ մեկտեղ, նա նշել է արդյունավետ բիզնես-գործընթացներ իրականացնելու համար վարկային միջոցների հասանելիության բացակայությունը:  Եվ, որպես երրորդ հիմնական խնդիր, Թավադյանը նշել է կորուպցիայի բարձր  մակարդակը:

Հայաստանի հետագա տնտեսական միտումների մասին խոսելիս, փորձագիտական համայնքը դրական գնահատականներ է տվել, շեշտելով, որ 2017 թ առաջին 5 ամիսները դրական ակնկալիքների հիմքեր են տալիս, մասնավորապես՝ 2018 թվականին տնտեսական աճի առավել նկատելի  տեմպերի առումով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ՌԴ-ից համախառն ներդրումների զուտ հոսքը 27.7 միլիարդ  դրամ դրականից  2016 թվականին նվազել է մինչև 52 միլիարդ դրամ բացասական ցուցանիշը: Ընդ որում, Ռուսասստանից համախառն ներդրումների հոսքը նունպես նվազել է 36 միլիարդ դրամ դրականից մինչև բացասական 26.3 միլիարդ դրամը:

Վիճակագրական տվյալների համաձայն, 2017 թ. հունվար-մայիս ամիսներին տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է  6,4%-ով, որի շարժիչներն են հանդիսացել արդյունաբերությունը, ծառայությունների մատուցման և առևտրի ոլորտները: Արտաքին առևտրի շրջանառությունն այդ ժամանակահատվածում աճել է 23,1%-ով,  մասնավորապես արտահանումը ՝20,9%, իսկ ներկրումը՝24,4%.

Նշենք, որ ՀԲ-ն ակնկալում է Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017 –ին`2,7%, 2018-ին ` 3,1%, իսկ 2019-ին `3.4%: Ըստ ԱՄՀ կանխատեսման, ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2017-ին կկազմի 2.9%, ԵԶԲ կանխատեսմամբ`2.9% և Ասիական զարգացման բանկ`2.2%: ՀՀ Պետական ​​բյուջեով 2017-ի ՀՆԱ-ի աճը կկազմի 3,2%, բայց կառավարությունը հնչեցնում է 5% աճի ցուցանիշը: Ըստ ՀՀ ԿԲ նորացված կանխատեսման, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017-ին կկազմի 3,2-4,8%: