
Արմինֆո. Աշխարհի ամենաերկար «Տաթևի թևեր» ճոպանուղին, որը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում, և որը տանում է դեպի միջնադարյան Տաթևի վանք, հուլիսի 16-ին, մեկ օրում փոխադրել է 1371 ուղևորների, գերազանցելով 2014 թվականի հուլիսի 14-ի ռեկորդը (1321): Եթե ճոպանուղու շահագործման առաջին տարում, 2010 թ-ին, ուղևորների թիվը կազմել է 10 հազար, ապա 2016 թվականի վերջին այս ցուցանիշը գերազանցել է 505 հազարը:
Տաթևի ճոպանուղին կոչվում է «Տաթևի թևեր», որի երկարությունը կազմում է 5.7 կմ, ձգվում է Որոտան գետի խորը և գեղատեսիլ կիրճի վրայով, իրար միացնելով Հալիձոր և Տաթև գյուղերը, որտեղ գտնվում է վերջերս վերանորոգված Տաթևի վանական համալիրը (IX – X դարեր):
Ճոպանուղու պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերին, «Տաթևի վերածնունդ» և «Հայաստանի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամների աջակցությամբ: