Արմինֆո.ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է չեխ-չինական համագործակցության Պալատի և «Չինաստանի տնտեսական ֆորումե փոխգործակցության կենտրոնի կողմից Պրահայում կազմակերպված «Չինաստանի ներդրումային համաժողով-2017ե միջոցառմանը, որը համախմբել է աշխարհի տարբեր երկրների և տարբեր ոլորտների ներկայացուցիչներին:
Համաժողովի ընթացքում քննարկվել են չինական ներդրումային ծրագրերը, այդ թվում` առողջապահական, Չինաստան-Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համագործակցության շրջանակները, դրանց ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև ավանդական բժշկության, բժշկական տուրիզմի խթանման, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման հարցերին:
Նշենք, որ համաժողովին մասնակցել են Չինաստանի ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 16 երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչներ, դիվանագետեր և գործարարներ:
Այնհուհետև, հայկական պատվիրակությունը մասնակցել է Պրահայի ամրոցում Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ճաշին:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.55 | -0.10 |
EUR | 440.47 | -2.29 |
GBP | 502.25 | -0.17 |
CAD | 272.36 | -0.75 |
JPY | 24.81 | -0.02 |
CNY | 53.72 | -0.07 |
CHF | 473.63 | -3.37 |

