Երեքշաբթի, 18 Հուլիսի 2017 17:43
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմնախ. Օտարերկրյա ներդրումների ընդհանուր գումարը 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 516 մլն դոլար, տարեկան աճը`40%

Էկոնոմնախ. Օտարերկրյա ներդրումների ընդհանուր գումարը 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 516 մլն դոլար, տարեկան աճը`40%

Արմինֆո. Ըստ 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը տարեկան կտրվածքով ավելացել է 10 մլն.դոլարով, մինչև 40 մլն.դոլար: Այս մասին հուլիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը:

 

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՕՈՒՆ ներհոսքը նախորդ տարվա համեմատ աճել է 37.8%, մինչև 194 մլն.դոլար: Ի պատասխան ԱրմԻնֆո գործակալության այն հարցին, Հ. Ազիզյանը նշել է, որ Բրիտանիայից, Լիբանանից, Կիպրոսից և Կանադայից ներդրումներն ուղղվել են հանքահումքային արդյունաբերության, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտներին, էներգետիկ համալիրին, ՏՏ և կապի ոլորտին: Մասնավորապես, նա նշել է, որ ընդհանուր ներդրումները Հայաստանում (այդ թվում`պորտֆելային) առաջին եռամսյակի  վերջին կազմել են 516 մլն.դոլար, տարեկան աճը`40%:

 

Միևնույն ժամանակ, ըստ Ազիզյանի, 2017 թվականին նախարարության հսկողության տակ է 66 ներդրումային ծրագրերի մոնիտորինգը, 500 մլն.դոլար ծավալով: որոնց իրականացումը նախատեսում է ավելի քան 7 հազար աշխատատեղերի ստեղծում: Մասնավորապես, նա հավելել է, որ հուլիսի 1-ի դրությամբ արդեն ներգրավել է 220 մլն. դոլարի ներդրումներ, 2700 աշխատատեղ ստեղծվելով գյուղատնտեսության,  լեռնահանքային, արդյունաբերական, ինժեներական/ՏՏ, տեքստիլ արդյունաբերության, սննդի արդյունաբերության, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների արտադրության, ոսկերչության և դեղագործական ոլորտներում:

 

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականին դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը նվազել է 31.1%, մինչև 81.6 մլրդ դրամ, այդ թվում`62.7 մլրդ դրամ կազմել է ՕՈՒՆ-ը, տարեկան անկումը`9.7%: