Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2017 18:34
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկի աշխատակիցների թիմն արժանացել է Եվրոպական Բանկի «Trade Facilitation Program Academic Excellence Award» միջազգային մրցանակին

Կոնվերս Բանկի աշխատակիցների թիմն արժանացել է Եվրոպական Բանկի «Trade Facilitation Program Academic Excellence Award» միջազգային մրցանակին

Արմինֆո. Կայացավ Կոնվերս Բանկի՝  Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) «Introduction to Trade Finance» ուսուցման ծրագրին մասնակցած և բարձր արդյունքներ ապահովելու համար միջազգային որակավորման անհատական սերտիֆիկատների արժանացած  աշխատակիցների պարգևատրման արարողությունը: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

 

Աղբյուրի համաձայն, Կոնվերս Բանկի թիմը, ծրագրին մասնակիցների աննախադեպ  թվի և գրանցած հաջողությունների  շնորհիվ, մարտի 17-ին Մինսկում՝ Belarus: Trade Finance 2017 կոնֆերանսի շրջանակներում արժանանացել է ՎԶԵԲ-ի Trade Facilitation Program Academic Excellence Award միջազգային մրցանակին: 

 

«ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի կարևորագույն գործընկերներից է, որի հետ համագործակցությունը ներառում է առևտրի ֆինանսավորման, վարկավորման ոլորտները և մասնակցությունը կրթական  ծրագրերի»,-նշում է աղբյուրը:

 

Նշենք, որ Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2008-ից ի վեր և ներկայում ՎԶԵԲ-ի հիմնական գործընկերներից է Հայաստանում: 2009-ից Առևտրի խթանման ծրագրի գործընկերն է: 2016թ. բանկն արժանացել է ՎԶԵԲ «Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն», իսկ 2017թ՝ Trade Facilitation Program Academic Excellence Award միջազգային մրցանակներին:

 

Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը Հայաստանում գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն  են Advanced Global Investments ընկերությունը` 80.94%, HayPost Trust Management B.V. ընկերությունը` 14.06%, Էջմիածնի Մայր տաճարը`5%: Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի տիրապետողն է Holding Company "Blakery Assets" LTD: ընկերությունը: