Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2017 19:06
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը մտադիր է զարգացնել գինու զբոսաշրջությունը, հավանաբար ի հեճուկս գինու երկրների

Հայաստանը մտադիր է զարգացնել գինու զբոսաշրջությունը, հավանաբար ի հեճուկս գինու երկրների

Արմինֆո.Հայաստանի մտադիր է Մետաքսե ճանապարհի շրջանակներում զարգացնել գինու զբոսաշրջությունը: Հուլիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի պետի տեղակալ Մեխակ Ապրեսյանը, նշելով, որ այդ նախաձեռնոթյամբ Հայաստանը հանդես է եկել ՄԱԿ-ի Տուրիզմի համաշխարհային կազմակերպության հերթական միջոցառման ընթացքում:

 

Նրա խոսքով, առաջարկին հավանություն են տվել մի շարք մասնակիցներ, հետաքրքրություն արտահայտելով նախաձեռնության նկատմամբ, որոնց շարքում են նաև Սևծովյան տնտեսական համագործակցության և Մետաքսե ճանապարհի մասնակից-երկրներ:

 

Ապրեսյանը նշել է, որ Հայաստանը տուրիստական պրոդուկտները կձևավորի ու կզարգացնի ՄԱԿ-ի Տուրիզմի համաշխարհային կազմակերպության հետ համատեղ, բայց նախաձեռնութոյւնների առաջխաղացումն ամբողջովին ընկնում է Հայաստանի ուսերին:

 

Ներկայումս, նրա խոսքով, բանակցություններ են ընթանում Սմիթսոնի ինստիտուտի ներկայացւոցիչների հետ, «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, հայեցակարգի զարգացման առումով:

 

Սակայն, ԱրմԻՆֆո գործակալության տնտեսական փորձագետների կարծիքով, Հայաստանի համար գինու զբոսաշրջության զարգացման հայեցակարգը նման է, օրինակ, ծովային ուսումնարանի բացման գաղափարին (չունենալով ծով), որից ակնհայտ գավառականության հետ է գալիս, որն աչքի է ընկնում նեղ աշխարհայացքով և էրուդիցիայի պակասով, ինչն սպառնում է երկրի միջազգային իմիջին, դարձնելով նրան ծիծաղի առարկա: Ըստ դիտորդների, արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանի զբոսաշրջային գերատեսչությունը մշակի իր սեփական մարկետինգային հարթակը, այլ ոչ թե զբաղվի բացահայտ և անգրագետ բանագողությամբ: Նույն մոտեցման հետևանքով է կաղում նաև Հայաստանը կրոնական տուրիզմի համաշխարհային կենտրոնի վերածելու գաղափարը: Ոչ թե նրա համար, որ Հայաստանում քիչ են հնագույն վանքերն ու եկեղեցիները, այլ նրա, որ երկրում, ըստ էության, չկան կրոնական ուխտագնացության համաշխարհային կենտրոններ: