
Արմինֆո. Հայաստանում զբոսաշրջիկների համար մեկնարկել է Armenia Travel տուրիստական ուղեցույց-կայքը: Այս մասին հուլիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը, հավելելով, որ կայքի շնորհանդեսը նախատեսվում է Ռուսաստանի խոշոր քաղաքներում:
Նա պարզաբանել է, որ կայքում կտեղադրվի ստուգված պետական տեղեկատվություն: Հետևաբար, զբոսաշրջիկներն այլևս ստիպված չեն լինի ուղեգրեր, տաքսի և հյուրանոցներ ընտրել, դիմելով ռիսկի: Կայքի օգնոթյամբ զբոսաշրջիկները կարող են իրենք որոշել իրենց երթուղին և ընտրել հետաքրքիր ծառայություններ:
