
Արմինֆո.Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսային: Ընկերությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են ապահովագրության ոլորտում համագործակցության հնարավորությունները: «Ալիանս Գրուպ»-ի տարածաշրջանային տնօրենը նշել է, որ ընկերությունը շահագրգռված է մեր երկրում, ինչպես նաև Հայաստանի միջոցով երրորդ երկրների շուկաներում գործունեություն ծավալելու և զարգանալու հարցում:
Ողջունելով «Ալիանս Գրուպ»-ի հետաքրքրվածությունը՝ վարչապետն անդրադարձել է տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին և մասնավորապես, օտարերկրյա ներդրումների խրախուսման քաղաքականությանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի հեռանկարները:
Նշենք, որ «Ալիանս Գրուպ» ընկերությունն ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն է: Վերջինիս մայր ձեռնարկությունն է հանդիսանում Allianz SE ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Մյունխենում: «Ալիանս Գրուպ» ընկերությունն ստեղծվել է 1890 թվականին, Գերմանիայում: Խմբի բիզնեսի շրջանառությունը 2016 թվականին կազմել է 122.5 մլրդ.եվրո:
RUB | 4.89 | 0.05 |
USD | 381.51 | 0.05 |
EUR | 450.03 | 0.06 |
GBP | 515.61 | 0.07 |
CAD | 279.04 | 0.03 |
JPY | 24.46 | 0.00 |
CNY | 54.46 | 0.08 |
CHF | 484.83 | 0.07 |

