Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017 10:55
Էմմանուիլ Մկրտչյան

«Պոլիմետալ» ընկերությունը 2017 թվականի առաջին կիսամյակում Կապանի լեռնահարստացման կոմբինատում վերամշակել է 246 հազար տոննա հանքաքար

«Պոլիմետալ» ընկերությունը 2017 թվականի առաջին կիսամյակում Կապանի լեռնահարստացման կոմբինատում վերամշակել է 246 հազար տոննա հանքաքար

Արմինֆո. Կապանի լեռնահարստացման կոմբինատը, որը մտնում է Polymetal International plc ընկերությունների խմբի մեջ, 2017 թվականի առաջին կիսամյակում վերամշակել է 246 հազար տոնա հանքաքար: Միայն երկրորդ եռամսյակում վերամշակման ծավալները կազմել են 132 հազար տոնա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 64 հազար տոնայի դիմաց: Այդ մասին ասվում է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արտադրական արդյունքների վերաբերյալ ընկերության հրապարակած հաշվետվությունում:

Հաշվետվության համաձայն, ոսկու պարունակությունը մեկ տոննա հանքաքարում կազմել է 2.6 գրամ, ինչը 17%-ով բարձր է 2016 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների համեմատ, արծաթի պարունակություն կազմել է 45 գրամ (+ 6%), պղնձինը` 0.32% (+ 18%), իսկ ցինկինը` 1.31% (-13%): Ընդ որում, ոսկու կորզման գործակիցը կազմել է 86.3% (+ 3%), արծաթինը` 84.9% (+ 1%), պղնձինը` 91,6% (-1%) եւ ցինկինը` 90.8% (0%): Արդյունքում` երկրորդ կիսամյակում ոսկու արտադրության ծավալը կազմել է 8.6 հազար ունցիա (առաջին վեց ամիսներին` 14.4 հազար ունցիա), արծաթինը` 0.1 միլիոն ունցիա (0.2 մլն տ), պղնձինը ` 0.3 հազար տոննա (0.6 հազար տ) եւ ցինկինը` 1.2 հազար տոնա (2,3 հազար տ): Կորզվող գրեթե բոլոր մետաղների գծով ընկերությունը երկրորդ կիսամյակում ցուցադրել է արտադրության ծավալների ավելի քան երկնիշ աճ. ոսկունը` 153%,  արծաթինը` 128%, պղնձինը` 145% եւ ցինկինը` 73%:

Ընկերության կողմից շահագործվող հանքավայրում առաջին կիսամյակում լեռնանցման աշխատանքները (ստորգետնյա անցում) կազմել են 7,723 մետր: Առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, արդյունահանվել է 250 հազար տոնա մետաղի հանքաքար: Միայն երկրորդ եռամսյակում արդյունահանման ծավալները կազմել են 135 հազար տոնա, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները:

«Պոլիմետալը» գերազանց արտադրական արդյունքներ է ցուցադրել 2017 թվականի երկրորդ եռամսյակում եւ  հաստատւոմ է 2017 թվականի արտադրական ծրագիրը: Մենք նաև ուրախ ենք, որ մեր վերջին ձեռքբերումները` Կոմարովսկը եւ Կապանը, ցույց են տալիս տպավորիչ արդյունքներ», - հայտարարել «Պոլիմետալ» խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Կապանը շարունակում է ցուցադրել, գործնականում, բոլոր ցուցանիշների  բարելավում, ներառյալ արդյունահանման ծավալների զգալի ավելացումը, ինչը պայմանավորված է ստորգետնյա հանքի արտադրողունակության բարձրացմանն ուղղված միջոցների ներդրմամբ: Եռամսյակի ընթացքում ոսկու արտադրությունն ավելացել է 153% -ով 2016 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` վերամշակման ծավալների աճի և պարունակությունների զգալի բարելավման հաշվին:

Նաև հաղորդվում է, որ JORC օրենսգրքին համապաատխսան պաշարների գնահատումը եւ Կապանի ու Լիճքվազի շահագործման համակցված ծրագիրը պատրաստ կլինեն 2017 թվականի երրորդ եռամսյակում` ինչպես և նախատեսվում էր:

Ընդհանուր առմամբ, «Պոլիմետալ» ընկերությունների խումբը 2017 թվականի առաջին կիսամյակում արտադրել է 558 հազար ունցիային համարժեք ոսկի, ինչը 7% ավելի է նախորդ տարվա համեմատ եւ համապատասխանում է 2017 թվի արտադրության ծրագրին: Երկրորդ եռամսյակում  ոսկու եւ արծաթի վաճառքի ծավալը ավելացել է 29%-ով եւ 19%-ով` համապատասխանաբար, ընդ որում, հասույթը կազմել է 385 մլն դոլար, 2016 թվականի համեմատ ավելանալով 26% -ով: Արտադրության և վաճառքի միջև ժամանակային խզումը կրճատվել է առաջին կիսամյակի համեմատ:

Զուտ պարտքն աննշան աճել է  2017 թվականի մարտի 31-ի 1.506 մլն դոլարից մինչև 1,583 մլն դոլար` հունիսի 30-ի դրությամբ, ընդ որում ընկերությունը վճարել է 2016 ֆինանսական տարվա վերջնական շահաբաժինները` 77 մլն դոլար (0.18 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց) և ակտիվորեն միջոցներ է ներդրել Կըզըլ նախագծի շինարարությունում:

«Պոլիմետալը» հաստատում է 2017 թվականի 1.4 մլն ունցիայի արտադրական ծրագիրը, ինչպես նաև 600-650 դոլար/ունցիա ոսկու համարժեք դրամական ծախսերի մասով և 775-825 դոլար/ունցիա ոսկու համարժեք միագումար ծախսերի մասով կանխատեսումները: Փաստացի ծախսերի ծավալը կախված կլինի ռուբլի/ԱՄՆ դոլար փոխարժեքի դինամիկայից, որն էական ազդեցություն է գործում ռուբլով գործառնական ծախսերի վրա: «Պոլիմետալը» 2017 թվականի օգոստոսի 29-ին կհրապարակի առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքները:

Հիշեցնենք, որ «Պոլիմետալ» ընկերությունը Հայաստանում իր գործունեությունն սկսել է 2015 թվականին` Սյունիքի մարզի հարավում Լիճքվազ-Թեյի բազմամետաղային հանքավայրի ձեռք բերմամբ: Ընկերությունը հանքաքարը վերամշակում է Կապանի լեռնահարստացման կոմբինատում, որը ձեռք է բերել 2016 թվականի ապրիլին:

«Պոլիմետալն» աշխարհի խոշորագույն առաջնային արծաթ արտադրողներից մեկն է, ներառված է Ռուսսատանում ոսկի արդյունահանող ընկերությունների առաջատար եռյակում: Թանկարժեք մետաղների արդյունահանում և երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Ռուսաստանում, Ղազախստանում և Հայաստանում: «Պոլիմետալ ԻՆԹ» ինքնուրույն է իրականացնում հանքավայրերի յուրացման աշխատանքների ողջ համալիրը`  երկրաբանական հետախուզումից մինչև շահագործում: Ռազմավարության գլխավոր տարրը վերամշակման կենտրոնների ստեղծումն է, որոնք թույլ են տալիս առավելագույն արդյունավետությամբ և պատասխանատվությամբ օգտագործել ֆինանսական և մարդկային ռեսուրսները, նպաստում են ներդրված կապիտալի բարձր եկամտաբերության ապահովմանը: 2011 թվականի նոյեմբերին «Պոլիմետալ ԻՆԹ» ռուսական ընկերություններից առաջինը մրցանակային լիսթինգ  ստացավ Լոնդոնի ֆոնդային բորսայում (թիկեր POLY):

Հավելենք, որ «Պոլիմետալի» բաժնետիրական կապիտալի շուրջ 27% -ի վերջնական շահառուն (LSE, Մոսկվայի բորսայի: POLY, ADR `AUCOY) Ալեքսանդր Նեսիսի «ԻՍՏ» խումբն է, ընկերության 13%-ը պատկանում է Պյոտր Կելների չեխական PPF Group NV-ին: Բացի այդ, կանոնադրական կապիտալի շուրջ 1%-ը վերահսկում է ընկերության տնօրենի մենեջմենթը, 19%-ը` մասնավոր անձինք, և 40%-ը`  անհատ ներդրողներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.12.2025
RUB4.810.01
USD381.760.06
EUR448.800.61
GBP512.401.72
CAD277.100.00
JPY24.650.04
CNY54.210.05
CHF479.540.14