Արմինֆո. Beeline-ը հայտարարում է Երևանում և մարզերում լարային ենթակառուցվածքների աննախադեպ արդիականացման ծրագրի մասին։ Լայնածավալ նախագիծը կընդգրկի մայրուղային և բաժանորդային ենթակառուցվածքների մեծ մասը, իսկ ներդրումների ծավալն առաջիկա երկու տարվա ընթացքում կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարի։
Նախագծի իրականացման համար Beeline-ը համագործակցության է հրավիրելու հայաստանյան գործընկերների, որոնք կկարողանան իրականացնել սարքավորումների մոնտաժման աշխատանքները և միացումները, օպտիկական ցանցերի անցկացումն ու այլ աշխատանքները։ Հնարավոր գործընկերների ցանկը կազմելու համար ստեղծվել է [email protected] փոստային հասցեն, որին մրցույթին մասնակցել ցանկացող բոլոր տեղական ընկերությունները կարող են ուղարկել իրենց տվյալները։
«Beeline-ը շարունակում է Հայաստանն ու երկրի բնակիչներին կապի բոլոր տեսակներով ապահովելու գեղեցիկ ավանդույթը։ Մենք շարունակում ենք առաքելությունը, որը սկսել ենք ավելի քան մեկ դար առաջ, և այսօր պատրաստ ենք բավականին զգալի ներդրումներ կատարել ի շահ երկրի ու մեր հաճախորդների։ Մենք շատ ուրախ կլինենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ, որպեսզի միասին դարձնենք կյանքը ու կապը Հայաստանում ավելի լավն ու առաջադեմըե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ ապագա ներդրումները, առաջին հերթին, շատ դրական կանդրադառնան Beeline-ի ֆիքսված ինտերնետ կապի որակի վրա, կօգնեն հաճախորդներին տրամադրել բարձրագույն որակի կոնվերգենտ ծառայություններ, կնպաստեն հնացած անալոգային կայանների փոխարինմանը գերժամանակակից կայաններով:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

