Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017 18:44
Նաիրա Բադալյան

Վարդան Արամյան. ՌԴ նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները լրջորեն չեն ազդի Հայաստանի տնտեսության վրա

Վարդան Արամյան. ՌԴ նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները լրջորեն չեն ազդի Հայաստանի տնտեսության վրա

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարծում է, որ ՌԴ նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցները լրջորեն չեն ազդի Հայաստանի տնտեսության վրա: «ՌԴ տնտեսությունն արդեն հարմարվել է պատժամիջոցների պայմաններում աշխատելուն», - հուլիսի 27-ից կառավարության նիստից հետո  այս մասին հայտարարել է Վարդան Արամյանը, կոչ անելով ձեռնպահ մնալ բացասական սցենարներից Հայաստանի տնտեսության համար:

Նա նշել է, որ նոր պատժամիջոցներն էական ցնցումներ չեն առաջացնի Ռուսաստանի տնտեսության մեջ: Այս անգամ, ըստ նախարարի, շուկաները նոր պատժամիջոցներին  արձագանքեցին ավելի քիչ էմոցիոնալ, ՌԴ ռուբլին մի փոքր ընկավ, բայց ոչ այնքան, որքան  2014 թվականին: Բումերանգի էֆեկտը Հայստանի տնտեսության համար չի սպասվում: ՀՀ կառավարությունը շարունակում է գործել երկրի բյուջեի սցենարով:

Ըստ Հայաստանի 2017 թվականի պետբյուջեի, երկրի ՀՆԱ աճը տարվա արդյունքներով կկազմի 3,2%: Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է 4,7%, 2019-ին`5,4%, իսկ 2020-ին`5.7%: Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ ՀՆԱ-ի իրական աճը 2016-ի պետական ​​բյուջեով նախատեսված էր 2,2%, ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորը`4%, 12-ամսյա գնաճը`4% (+/- 1.5% ), իսկ բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3,5%-ը: Այնուամենայնիվ, տարվա արդյունքներով, ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2016-ին կազմեց 0,2-0,3%, ծախսերը գերազանցեցին 1 տրլն 440 մլրդ դրամը, հարկային մուտքերը կրճատվեցին 70-80 մլրդ/դրամով, բյուջեով նմախատեսված դեֆիցիտի մակարդակը գերազնացելով 2%: