Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017 19:46
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղն իր դռները բացեց հիմնանորոգումից և վերազինումից հետո

Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղն իր դռները բացեց հիմնանորոգումից և վերազինումից հետո

Արմինֆո. Հուլիսի 27-ին՝ հիմնանորոգումից և վերազինումից հետո վերաբացվել է Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղը, որտեղ հաճախորդները կարող են օգտվել   ունիվերսալ բանկային ծառայությունների ամբողջ փաթեթից՝ ավանդ, վարկ, արտարժույթի փոխանակում, տեղական և միջազգային փոխանցումներ և այլն:  Մասնաճյուղի տարածքում  տեղակայվել են բանկոմատ և վճարային տերմինալ:

Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, զուգահեռաբար, մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ, հաշվի առնելով տարածաշրջանում գյուղվարկավորման նկատմամբ առկա պահանջարկը, մշակվել  և «Մեծամոր» մասնաճյուղի հաճախորդներին են առաջարկվում ճկուն արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ գյուղվարկեր՝ մրցունակ պայմաններով: Վարկավորման առավելագույն գումարը 20 մլն դրամն է կամ դրան համարժեք արտարժույթը: Մարման ժամկետը  մինչև  60 ամիս է, իսկ տարեկան տոկոսադրույքը, կախված արժույթից,  սկսվում է 8-12 տոկոս տարեկան դրույքաչափից:

Կոնվերս Բանկի Հաճախորդներին լավագույն պայմաններում բարձրակարգ սպասարկման ապահովման նպատակով մասնաճյուղերի ցանցի ընդլայնման ու տարածքների բարեկարգման  աշխատանքները լինելու են շարունակական: Այս տարվա ապրիլին, ընդլայնելով  մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը, Առինջ Մոլի տարածքում գործարկվել էր Կոնվերս Բանկի <<Կոտայք>> մասնաճյուղը: Մինչև տարեվերջ նախատեսվում է Երևանում ու մարզերում գործող մի քանի մասնաճյուղի վերանորոգում և արդիականացում, ինչպես նաև նոր  մասնաճյուղերի  գործարկում:

Նշենք, որ ներկայում Երևանում և մարզերում գործում է Կոնվերս Բանկի 34 մասնաճյուղ:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին, ընդլայնելով իր աշխարհագրական ներկայությունը, «Արինջ Մոլ» առևտրի կենտրոնում Կոնվերս բանկը բացեց նոր մասնաճյուղ: Ներկայումս Բանկն ունի 34 մասնաճյուղ Երևանում և մարզերում:

Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը Հայաստանում գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն  են Advanced Global Investments ընկերությունը` 80.94%, HayPost Trust Management B.V. ընկերությունը` 14.06%, Էջմիածնի Մայր տաճարը`5%: Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի տիրապետողն է Holding Company "Blakery Assets" LTD: ընկերությունը: