Արմինֆո. Սկսած 2017 թվականի օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Բանկի 65 մասնաճյուղերից UNISTREAM համակարգի միջոցով ուղարկել ՀՀ դրամով անվճար փոխանցումներ: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, արտասահմանում փոխանցումները վճարվելու են այն արտարժույթով, որը նախապես ընտրել է գումարն ուղարկող հաճախորդը:
Աղբյուրի համաձայն, UNISTREAM փոխանցումները անվճար են կատարվում նաև այն դեպքում, եթե փոխանցումն իրականացվում է արտերկրից դեպի Հայաստան, և ուղարկողը որպես փոխանցման վճարման արժույթ նշում է ՀՀ դրամը։
UNISTREAM փոխանցումների աշխարհագրությունն ընդգրկում է 100 երկիր, կետերի թիվը գերազանցում է 300 000-ը։ Հաճախորդները կարող են UNISTREAM անվճար դրամական փոխանցումներ ուղարկել և ստանալ ոչ միայն Բանկի մասնաճյուղերում, այլ կարող են օգտվել նաև VTB Transfer անվճար ծառայությունից, որը թույլ է տալիս ստանալ դրամական փոխանցումների գումարն առանց Բանկ այցելելու: Բավական է զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել տվյալները և հաշված րոպեների ընթացքում ուղարկված դրամական փոխանցումը կհաշվեգրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի քարտային հաշվին:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է MoneyGram, «Avers», «Յունիստրիմ», «Բիստրայա պոչտա», «Intel Express», «Անելիք», «Ria Money Transfer», «Sigue Money Transfer» դրամական փոխանցումների համակարգերը, ինչը, իր հերթին, բանկին բարձր մրցունակություն է ապահովում բանկային ծառայությունների շուկայում:
RUB | 4.90 | 0.00 |
USD | 381.20 | -0.04 |
EUR | 444.44 | 2.01 |
GBP | 506.23 | 3.26 |
CAD | 273.34 | 1.16 |
JPY | 24.52 | 0.09 |
CNY | 53.96 | 0.03 |
CHF | 476.02 | 2.43 |

