Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2017 11:20
Նաիրա Բադալյան

ԵԱՏՄ երկրներում բնակչության եկամուտներն աճում են

ԵԱՏՄ երկրներում բնակչության եկամուտներն աճում են

Արմինֆո. 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին անվանական աշխատավարձն ավելացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ):

 

Անդամ պետությունների ազգային վիճակագրական ծառայությունների տեղեկատվության համաձայն, Բելառուսում դրա աճը կազմել է 9,5 %` 2016 թվականի համապատասպան ժամանակահատվածի համեմատ (դա լավագույն ցուցանիշն է ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանում), Ռուսաստանում` 7,2%, Ղրղըզստանում` 5,5%, Ղազախստանում` 5,1%, Հայաստանում` 1,3%:

 

Նախորդ կիսամյակում ամսական միջին անվանական աշխատավարձն ԱՄՆ դոլարով կազմել է 666 դոլար` Ռուսաստանում, 455 դոլար` Ղազախստանում, 405 դոլար` Բելառուսում, 387 դոլար` Հայաստանում և 209 դոլար`Ղրղըզստանում:

 

Իրական աշխատավարձը, հաշվի առնելով ապրանքների և ծառայությունների սպառողական գների աճը, Բելառուսում ավելացել է 2,3%-ով, Ղրղըզստանում (հունվար-մայիսին)`  3 %-ով, Ռուսաստանում` 2,7 %-ով, Ղազախստանում նվազել է 2,4%-ով, Հայաստանում պահպանվել է նախկին մակարդակում:

 

Ցուցանիշները հաշվարկված են ըստ ԵԱՏՄ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի արժույթների փոխարժեքների. Բելառուսում` ԱՄՆ դոլարի նկատմամբ բելառուսական ռուբլու միջին կշռված փոխարժեքով, Հայաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում և Ռուսաստանում` ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքներով: