Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2017 12:12
Նաիրա Բադալյան

«Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը» կընթանա օգոստոսի 12-13-ը Տավուշի մարզի Բերդ քաղաքում

Արմինֆո. Բնական մեղրի, քաղցր հատապտուղների, ինչպես հաև ջազային երաժշտության սիրահարներն օգոստոսի 12-13-ին հրավիրվում են 6-րդ «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնին»` Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

Փառատոնի նպատակը մեղվաբուծության խթանումն է մարզում, ինչպես նաև զբոսաշրջիկների հոսքի ապահովումը դեպի Տավուշի գեղատեսիլ վայրեր:  Այդ շրջանը հարուստ է անտառներով, որոնք լիովին չեն օգտագործվում: Այնպես որ, փառատոնը ձգտում է բնակչությանը շահագրգռել հատապատուղների հավաքմամբ և տնայնական արատդրությամբ:

 

«Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի կազմակերպած փառատոնն ավանդաբար մեկնարկում է «Ջազը սահմանին» նախաձեռնությամբ, որի շրջանակներում ակնկալվում է «Հայաստանի պետական ջազ նվագախմբի» ելույթը: Բերդի փառատոնին մասնակցում են մեղվաբույծներ մերձակայքից, գյուղացիական տնտեսություններ, տարբեր արտադրողներ, որոնք իրենց արտադրանքը ներկայացնում են փոքր տաղավարներում: Բերդի «Սորան» պարկում նախատեսվում են մշակութային միջոցառումներ: Ինչպես հայտարարել է հիմնադրամի ղեկավար Հայկ Չոբանյանը, շատ կարևոր է երկիրը ճանաչել ներսից, առաջին հերթին` բնության և տեղի բնակչության օգնությամբ: «Դա փառատոնի հիմնական առաքելությունն է», - հայտարարել է նա:

 

Առաջին «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնն» անցկացվել է 2012 թվականի օգոստոսի 18-ին` «Սորան» դենդրոպարկի տարածքում: