
Արմինֆո. Օգոստոսի 3-ից 30 օրացուցային օրով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով:
Ինչպես տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան», հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
