Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2017 19:01
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2017 թվականի առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով նվազել է 6.7%

Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2017 թվականի առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով նվազել է 6.7%

Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2017 թվականի առաջին կիսամյակում կազմել է 70.2 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով անկումը`6.7%, նախորդ տարվա անկումը`6.4%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ստացված հասույթի ընդհանուր ծավալում առյուծի բաժինն ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը`93.8% կամ 65.9 մլրդ դրամ, տարեկան անկումը`7.7%:

 

Ըստ վիճակագրության, 2017-ի հունիսին կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 12.3 մլրդ. դրամ, տարեկան աճը`0.7%, ընդ որում, հեռահաղորդակցության հատվածի հասույթն աճել է 1%, մինչև 11.5 մլրդ.դրամ:

 

Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի առաջին կիսամյակում կապի ոլորտի տարեկան հասույթը կազմել էր 75.3 մլրդ դրամ: Ստացված  ընդհանուր հասույթի ծավալներում հեռահաղորդակցության ոլորտի մասնաբաժինը կազմել էր 71.4 մլրդ. դրամ: