
Արմինֆո. Հայաստանից Վրաստան տուրիստական հոսքը 2017 թ. հուլիսին աճել է 25,4%-ով: «Business Վրաստան» թերթի համաձայն՝ այս տարվա հուլիսին դիտվել է Ադրբեջանից Վրաստան մեկնողների թվի զգալի աճ, անցած ամիս Ադրբեջանից Վրաստան է մեկնել 13,8%-ով ավելի շատ զբոսաշրջիկ, քան 2016 թ. հուլիսին: Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքն ավելացել է 60,4%-ով, Հայաստանից՝ 25,4%-ով, Թուրքիայից՝ 0,6%, Իրանից՝ 85,8%-ով:
Ընդհանուր առմամբ հուլիսին Վրաստանն ընդունել է 982 487 օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչն 28,5%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Համեմատության համար նշենք, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիների Հայաստան կատարած այցելությունների թիվը գերազանցել է 1.3 միլիոնը, տարեկան աճը`24.3%: Հայաստան կատարած այցելությունների թվով առաջին եռյակում են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը: Հաշվետու ժամանակահատվածում ռուսաստանցիների այցելությունների թիվն աճել է 33,7%, մինչև 241 հազար: Երկրորդ տեղում է Վրաստանը` 151 հազար, տարեկան աճը`11%: Եռյակը եզրափակում է Իրանը`89.8 հազարի, տարեկան աճը`27.4%:
 RUB | 4.73 | 0.00 | 
 USD | 382.55 | -0.10 | 
 EUR | 440.47 | -2.29 | 
 GBP | 502.25 | -0.17 | 
 CAD | 272.36 | -0.75 | 
 JPY | 24.81 | -0.02 | 
 CNY | 53.72 | -0.07 | 
 CHF | 473.63 | -3.37 | 

