
Արմինֆո. 2017 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է շուրջ 27.8 հազար տոննա ծիրան: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն՝ 2016 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ծիրանի արտահանումն ավելացել է 8,5 հազար տոննայով:
Հուլիսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը հայտնել էր, որ արտահանվել է 26000 տոննա ծիրան, ինչն աննախադեպ ցուցանիշ է վերջին 7 տարիների համար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թ. հունվար-հունիսին Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 1,4%՝ մինչև 247,1 մլրդ դրամ անկում է արձանագրել: Գյուղատնտեսության նախարարությունում ցուցանիշների իջեցումը բացատրել են գյուղատնտեսական տարվա՝ որոշակի ուշացումով (10-15 օր) մեկնարկով և կարկուտի հասցրած վնասով: