Երեքշաբթի, 8 Օգոստոսի 2017 17:33
Նաիրա Բադալյան

Հրաչ Բերբերյան. Հայաստանը կանգնած է երաշտի վտանգի առաջ

Հրաչ Բերբերյան. Հայաստանը կանգնած է երաշտի վտանգի առաջ

Արմինֆո. Անոմալ շոգ եղանակի պատճառով Հայաստանի որոշ տեղերում երաշտ է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով, շոգ եղանակի և երաշտի պատճառով ջուրն արագ գոլորշիանում է, և գյուղացին պետք է կրկնակի ոռոգի:  Շատ ծանր վիճակ է Շիրակի մարզում, Տուվուշում և երկրի այլ մարզերում, դաշտերում սկսել է չորանալ ապագա բերքը, ընդգծել է Բերբերյանը: 

Նրա կարծիքով, կասկածելի է այն, որ հանրապետության ջրամբարներում բավականաչափ ջուր չի կուտակվել: Այս առնչությամբ Ագրարագյուղացիական միավորումը դիմել է հանրապետության նախագահին՝ ջրամբարների նման ցավալի վիճակի և դրանցում ջրի պակասի պատճառները պարզելու համար աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով: «Հերիք է հեքիաթներ պատմեք»,- ասել է Բերբերյանը՝ պահանջելով իշխանություններից պարզել վերջին 5 տարում ստեղծված իրավիճակի պատճառները: «Այդ հարցը լուրջ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ, չնայած Համաշխարհային բանկի, գերմանական վարկի ռեսուրսներից ծախսված հսկայական ֆինանսական միջոցներին՝ իրավիճակը դեպի լավը չի փոխվում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունիսի 23-ին հավանություն է տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասինե ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: