Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2017 16:55
Կարինա Մելիքյան

ՌԴ ԿԲ կողմից ռուսական «Անելիք Ռուե ՍՊԸ լիցենզիան հետ կանչելու փաստը ոչ մի կերպ չի անդրադառնում հայաստանյան «Անելիք Բանկե ՓԲԸ գործունեությանը

ՌԴ ԿԲ կողմից ռուսական «Անելիք Ռուե ՍՊԸ լիցենզիան հետ կանչելու փաստը ոչ մի կերպ չի անդրադառնում հայաստանյան «Անելիք Բանկե ՓԲԸ գործունեությանը

Արմինֆո. ՌԴ Կենտրոնական Բանկի կողմից ռուսական «Անելիք Ռուե ՍՊԸ լիցենզիան հետ կանչելու փաստը ոչ մի կերպ չի անդրադառնում հայաստանյան «Անելիք Բանկե ՓԲԸ գործունեությանը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են «Անելիք Բանկ» ՓԲԸ մամուլի ծառայությունից, բանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը:

Աղբյուրի համաձայն, «Անելիք Ռուե ՍՊԸ-ն և «Անելիք Բանկե ՓԲԸ-ն տարբեր իրավաբանական կազմակերպություններ են` տարբեր սեփականատերերի կազմով:

«Արդեն 5 տարուց ավել է, ինչ «Անելիք Ռուե ՍՊԸ-ն չի հանդիսանում «Անելիք Բանկե ՓԲԸ-ի դուստր բանկ և պահպանել է միայն պատմական անվանումը: Բացի այդ, «Անելիք Բանկե ՓԲԸ-ն չունի ոչ մի առնչություն «Անելիքե դրամական փոխանցումների համակարգերի հետ, որը պատկանել և կառավարվել էր «Անելիք Ռուե ՍՊԸ կողմից»,- ասվում է բանկի պաշտոնական հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):