Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2017 18:23
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճի տեմպերն արագացել են 1%-ից մինչև 1,9%

Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճի տեմպերն արագացել են 1%-ից մինչև 1,9%

Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճի տեմպերն արագացել են 1%-ից մինչև 1,9%: Ընդ որում, նման դինամիկան բխել է արդյունաբերական թանկարժեք մետաղներից`  պլատինից և պալադիումից, մինչդեռ ոսկու և արծաթի գների աճի տեմպերը դանդաղել են:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, 2017 թվականի  օգոստոսի 7-ից մինչև 13-ը  սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները. մեկ գրամ ոսկու վաճառքի գինը`  19495,51 դրամ (շաբաթական աճի դանդաղում` 1,3% մինչև 0,9%), արծաթինը` 256,62 դրամ (շաբաթական աճի դանդաղում` 1,9% մինչև 1,2%), պլատինիումինը` 14592,91 դրամ (շաբաթական աճի արագացում` 0.3%-ից մինչև 2,2%), պալադիումինը` 13716,76

դրամ (շաբաթական աճի արագացում`0.4%-ից 3,3%):